Նեպալում զոհերի թիվն աճում է. Փլատակների տակից ողջ մնացած դեռահասի են հանել

Նեպալում զոհերի թիվն աճում է. Փլատակների տակից ողջ մնացած դեռահասի են հանել

PanARMENIAN.Net - Նեպալում զոհերի թիվն աճում է` հասնելով արդեն 5,5 հազարի, հայտնել է Guardian-ը: ԶԼՄ-ների տվյալներով վիրավորվերի թիվը հասել է 11,4 հազարի:

Ապրիլի 25-ին Նեպալի մայրաքաղաք Կատմանդուում և մոտակա խիտ բնակեցված արվարձաններում տեղի ունեցավ Ռիխտերի սանդղակով 7,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Հազարավոր մարդիկ զոհվեցին ու վիրավորվեցին, ավերածություններ կան քաղաքի կենտրոնում, այդ թվում քանդվել է Բհիմսենի աշտարակը:

Երկրաշարժի էպիկնետրոնը Կատմանդուից 70 կմ հերավարության վրա` դեպի հյուսիս-արևմուտք: Ցնցումները զգացվել են նաև Հնդկաստանում: Հատկապես բարդ է իրավիճակը Նյու Դելիում, ինչպես նաև երկրի հյուսիսում` Լաքհնաու քաղաքում և արևելքում` Պատնայում:

Մինչդեռ փրկարարները փլատակների տակից դեռահասի են հանել, որը 5 օր է անցկացրել Կատմանդուի փլատակների տակ: «Ավերիչ երկրաշարժից 5 օր անց փրկարարները հայտնաբերել են ողջ մնացած 15 տարեկան մի տղայի»,-հայտնել է BBC-ին ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ:

Ինչպես հայտարարել են փրկարարները, ողջ մնացած մարդկանց հայտնաբերելու հույսերը գնալով մարում են:

Ռուսաստանի ԱԻՆ երկու ինքնաթիռները տարհանել են ՌԴ և այլ երկների քաղաքացիների, որոնք ցանկացել են հեռանալ Նեպալից: Ըստ Նեպալում ՌԴ դեսպանության, Նեպալից տարհանվածների թվում եղել են նաև Ղազախստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Լատվիայի, Ուկրաինայի և Իսրայելի քաղաքացիներ:

Ըստ ՀՀ ԱԳՆ հաղորդագրության, Նեպալում տուժածների թվում Հայաստանի քաղաքացիներ և հայեր չկան:

Ապրիլի 29-ին հայտնի դարձավ, որ առաջիկա ամիսներին ՄԱԿ-ը պարենային օգնություն կցուցաբերի Նեպալում երկրաշարժից տուժած մոտ 1,4 մլն մարդու, հայտնել է ՄԱԿ Հումանիտար հարցերի համակարգման վարչությունը: Ինչպես ասվում է զեկույցում, ընդհանուր առմամբ երկրաշարժից տուժել է մոտ 8,1 մլն մարդ 75 շրջաններից 39-ում: «Համաշխարհային պարենային ծրագիրը մտադիր է օգնություն ցուցաբերել 1,4 մլն մարդու առաջիկա երեք ամսում»,-ասվում է զեկույցում, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: ՄԱԿ գլխավոր քարտուղարի օգնական Վալերի Ամոսը նախօրեին կարգադրել է 15 մլն դոլար հատկացնել ՄԱԿ արտակարգ իրավիճակների արձագանքման կենտրոնական հիմնադրամին, ինչը «թույլ կտա միջազգային հումանիտար կազմակերպություններին արագ գործունեություն ծավալել»:

Ավելի վաղ ՄԱԿ-ը հայտարարել էր, որ երկրում առաջին անհրաժեշտության ապրանքների պակաս կա` սկսած անձնական հիգիենայի պարագաներից մինչև դեղորայք և վրաններ ու գեներատորներ:

Նեպալի կառավարությունը ապրիլի 28-ին եռօրյա սուգ հայտարարեց ավերիչ երկրաշարժի զոհերի համար: Նեպալի կառավարությունում նշել են, որ վիրավորների և զոհվածների որոնողական աշխատանքներն ավելի շատ ժամանակ կպահանջեն, քան ակնկալվում էր սահմանափակ ռեսուրսների պատճառով: «Մենք պատրաստ չէինք նման մասշտաբի աղետի»,-հայտաարել է Նեպալի ներքին գործերի նախարար Բամ Դեվ Գաուտամը: ՆԳՆ ներկայացուցիչը հայտնել է նաև, որ մի քանի հեռավոր գյուղեր նախկինի պես մատչելի չեն փրկարարների համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---