Իրանի հայկական համայնքը արժանավորապես վայելում է երկրի իշխանությունների հարգանքը

PanARMENIAN.Net - Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) Մեջլիսի նախագահի այցը Հայաստան տարածաշրջանային կարեւոր նշանակություն ունի: Այդ մասին Երեւանում հայտարարել է ՀՀ ԱԺ խոսնակ Տիգրան Թորոսյանը: Նրա խոսքերով, չնայած կրոնական տարբերությանը, Հայաստանի եւ Իրանի հարաբերությունները կարող են օրինակ դառնալ տարածաշրջանի բոլոր երկրների համար: «Իրանում գոյություն ունի մեծ հայկական համայնք, որը արժանավորապես վայելում է երկրի իշխանությունների, ինչպես նաեւ բնակչության հարգանքը: Համայնքը մեծ դերակատարություն ունի երկրի հասարակական-քաղաքական կյանքում, այն մեջլիսում ներկայացված է երկու պատգամավորներով: Մեզ մոտ կան իրանական պատմական հուշարձաններ, Իրանում` հայկական: Երկու ժողովուրդները պահպանում են միմյանց մշակութային ժառանգությունը»,- նշել է Թորոսյանը:



Միեւնույն ժամանակ, ԱԺ խոսնակը նկատել է, որ միջխորհրդարանական կապերը դեռ չեն համապատասխանում միջպետական հարաբերությունների մակարդակին, սակայն հույս հայտնեց, որ շուտով իրավիճակը կփոխվի: «Վերջին 15 տարիների ընթացքում առաջին անգամ ԻԻՀ խորհդարանի խոսնակը այցելեց Հայաստան, եւ ես հույս ունեմ, որ հետագայում այցերն ավելի ինտենսիվ բնույթ կկրեն: Շատ կարեւոր է, որ երկու երկրների հարաբերությունները զարգանում են այդպիսի ռազմավարական ուղղություններով, ինչպիսիք են էներգետիկ անվտանգության ապահովումը, առեւտրա-տնտեսական հարաբերությունների ընդլայնումը»,- ընդգծել է Տիգրան Թորոսյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---