ԶԼՄ-ներ. ԱՄՆ զինվորականները Թուրքիայում են` սիրիական ընդդիմությանը վարժեցնելու նպատակով

ԶԼՄ-ներ. ԱՄՆ զինվորականները Թուրքիայում են` սիրիական ընդդիմությանը վարժեցնելու նպատակով

PanARMENIAN.Net - ԱՄՆ բանակի հատուկ նշանակության ուժերի 40 զինծառայողներ ապրիլի 30-ին ժամանել են Թուրքիա մասնակցելու Սիրիայի ընդդիմության վարժանքներին, հայտնել է Hurriyet Daily News-ն իր աղբյուրների վրա հղումով: Ինչպես հայտնել են աղբյուրները, ամերիկացի զինծառայողները ժամանել են կենտրոնական Թուրքիայում գտնվող Հիրֆանլի ռազմակայան, որտեղ 10 օր մարզելու են սիրիացի ընդդիմադիրներին: Ինչպես գրում է Hurriyet Daily News-ը, խմբերում 400-ական անդամ է ընդգրկված, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Փետրվարին Թուրքիան և ԱՄՆ-ն համաձայնագիր ստորագրեցին Սիրիայի ազատ բանակի գրոհայիններին վարժեցնելու մասին, որոնք պայքարելու են «Իսլամական պետւթյան» գրոհայինների դեմ: Ծրագիրը ենթադրում է, որ մեկ տարվա ընթացքում 2 հազար գրոհային կպատրաստվի: Գրոհայինների համար նախատեսված զենք ու զինամթերքը կտրամադրի ԱՄՆ-ն, վարժանքները կանցկացնեն թուրք և ամերիկացի զինվորականները: Ընդհանուր առմամբ ԱՄՆ-ն մատդիր է 3 տարում ուսուցանել և զինել մոտ 15 հազար գրոհայինների: Թուրքիայից բացի, ծրագրին կմասնակցեն նաև Սաուդյան Արաբիան ու Քաթարը:

Ծրագրի մեկնարկը, որը պետք է լինել մարտի 1-ին, հետաձգվեց` թուրք և ամերիկացի հրահանգիչների հավասար մասնակցության և ուսուցման ենթակա գրոհայիններին ընտրելու ԱՄՆ հետ համատեղ հանձնաժողով ստեղծելու Անկարայի պահանջի պատճառով:

Քաղաքացիական պատերազմը Սիրիայում շարունակվում է արդեն 4 տարուց ավելի: Իրար դեմ են կռվում կառավարական բանակը, չափավոր ապստամբները, իսլամիստական խմբավորումները, այդ թվում «Ալ Քայիդայի» հետ կապված «Ան Նուսրան» և ծայրահեղական «Իսլամական պետությունը»: Այս ընթացքում մոտ 250 հազար մարդ է զոհվել:

2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին:

ԻՊ ահաբեկչական խմբավորումը «խալիֆատ» հռչակեց Սիրիայի ու Իրաքի գրավյալ տարածքներում 2014-ի ամռանը: ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: Ընդ որում ԱՄՆ ավիահարվածներ է հասցնում առանց Սիրիայի իշխանությունների համաձայնության: Վաշինգտոնը սատարում է Սիրիայի զինված ընդդիմությանը, որը կռվում է ինչպես կառավարության, այնպես էլ ԻՊ գրոհայինների դեմ:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---