Հայաստանի բնակչության թվաքանակը նվազում է

Հայաստանի բնակչության թվաքանակը նվազում է

PanARMENIAN.Net - Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը 2015թ. ապրիլի 1-ի դրությամբ 2014թ. նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 5.6 հազ. մարդով կամ 0.5% -ով, վկայում են Ազգային վիճակագրական ծառայության տվյալները:

Ըստ աղբյուրի, տարեսկզբի նկատմամբ բնակչության թվաքանակը նվազել է 3.8 հազ. մարդով, ինչը ձևավորվել է բնակչության բնական հավելաճի (1.7 հազ.) և միգրացիայի մնացորդի գնահատված ցուցանիշի (-5.5 հազ. մարդ) տարբերությունով:

2015թ. հունվար-մարտին գրանցված կենդանի ծնունդները 2014թ. նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել են 1.9%-ով, իսկ մահվան դեպքերը՝ 2.9 %-ով: 2015թ. հունվար-մարտին կենսունակության գործակիցը՝ ծնվածների և մահացածների հարաբերակցությունը, կազմել է 122.6%, հայտնում է Panorama.am-ը:

2015թ. հունվար-մարտին 2014թ. հունվար-մարտի համեմատ արձանագրվել է 0-1 տարեկան երեխաների մահվան դեպքերի նվազում`3.7%-ով, իսկ մանկական մահացության գործակիցը, 1000 կենդանի ծնվածի հաշվով, նվազել է 0.1 պրոմիլային կետով և կազմել 8.3‰:

2015թ. հունվար-մարտին հանրապետությունում արձանագրվել է 0-4 տարեկան երեխաների մահվան 94 դեպք, որի կառուցվածքում մինչև 1 տարեկան երեխաների մահացության դեպքերը կազմել են 83 %: Մինչև 5 տարեկան երեխաների մահացության գործակիցը (1000 կենդանի ծնվածի հաշվով) կազմել է 9.9‰, տղա երեխաների շրջանում`10.8‰, իսկ աղջիկների` 9.0 ‰:

Բնակչության թվաքանակը 2015-ի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 3.10600, նախորդ տարվա նույն ժամանակահտվածի համեմատ նվազելով 6.5 հազարով: Բնական հավելաճը 2014-ին կազմել է 15 311, ինչը 4.9 տոկոսով ավելի է 2013 թվականից:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---