Հաղթանակի 70-ամյակը. Մոսկվա կժամանի 29 երկրի նախագահ

Հաղթանակի 70-ամյակը. Մոսկվա կժամանի 29 երկրի նախագահ

PanARMENIAN.Net - Մեծ հայրենական պատերազմում հաղթանակի 70-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների կապակցությամբ Ռուսաստան է ժամանելու, վերջին տվյալով, 29 երկրի նախագահ, հայտնել է Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը:

Նա խոստովանել է, որ արևմտյան առաջնորդները Մոսկվա չեն ժամանի, քանի որ այսօր Արևմուտքի հետ Ռուսաստանը բարդ հարաբերություններ ունի, գրում է «Ազատություն» ռադիոկայանը:

Հանդիսություններին ներկա կլինեն շուրջ մեկ տասնյակ նախագահներ պակաս, քան տասը տարի առաջ՝ Հաղթանակի 60-ամյակի տոնակատարություններին: Արևմտյան առաջնորդներից մայիսի 9-ին Մոսկվայում կլինի միայն Չեխիայի նախագահը, ով, սակայն, շքերթին չի մասնակցելու: Գերմանիայի կանցլերը Մոսկվա կժամանի մայիսի 10-ին՝ տոնակատարությունների հաջորդ օրը, և Ռուսաստանի նախագահի հետ միասին ծաղկեպսակ կդնի Անհայտ զինվորի հուշարձանին:

Մայիսի 2-ին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ իր համար կարևոր է մայիսի 10-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ծաղկեպսակ դնել Անհայտ զինվորի գերեզմանին։ «Մենք այսօր Ռուսաստանի հետ լուրջ տարաձայնություններ ունենք, այդ թվում՝ Ուկրաինայի հարցով։ Այդուհանդերձ ինձ համար կարևոր է այդ օրը Պուտինի հետ ծաղկեպսակ դնել Անհայտ զինվորի գերեզմանին՝ որպես հարգանքի տուրք այն միլիոնավոր զոհերի հիշատակին, որոնց մահը Գերմանիայի խղճի վրա է», - ասել է Մերկելը։

ԱՊՀ-ի երկրների ղեկավարներից Մոսկվայում չեն լինի Մոլդովայի և Բելառուսի նախագահները․ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ մայիսի 9-ին մասնակցելու է Մինսկում կայանալիք շքերթին: Մայիսի 8-ին Ռուսաստանի մայրաքաղաքում կայանալու են Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովը և ԱՊՀ-ի ոչ ֆորմալ գագաթնաժողովը, ինչի մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն էլ հայտարարել էր, որ մայիսի 8-ին Մոսկվայում կայանալու է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գագաթնաժողովը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կմասնակցի Մոսկվայում անցկացվելիք Հաղթանակի օրվան նվիրված միջոցառումներին: «Դա մեր ընդհանուր հաղթանակն է, այդ թվում նաև հայ ժողովուրդի: Ես, որպես հայ ժողովուրդի ներկայացուցիչ, պետք է մասնակցեմ այդ միջոցառումներին», - ավելի վաղ «Պոզներ» հաղորդման ընթացքում ասել էր նա:

Հաթանակի 70-ամյակին նվիրված զինվորական շքերթներ են անցկացվելու Ռուսաստանի 26 քաղաքում: Կարմիր հրապարակում միջոցառումներին կմասնակցեն 194 միավոր զրահատեխնիկա, 150 ինքնաթիռ և ուղղաթիռ, 14 հազար զինծառայող:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---