Ղրղզստանի կառավարությունը հավանություն է տվել ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագրի արձանագրությունների նախագծերին

Ղրղզստանի կառավարությունը հավանություն է տվել ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագրի արձանագրությունների նախագծերին

PanARMENIAN.Net - Ղրղզստանի կառավարությունը մայիսի 4-ին հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) անդամակցելու վերաբերյալ պայմանագրի արձանագրությունների նախագծերին:

Կառավարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ նիստում Ղրղզստանի վարչապետ Տեմիր Սարիևը հիշեցրել է ԵՏՄ-ին անդամակցելու կարգը:

«2014-ի դեկտեմբերի 23-ին ԵՏՄ անդամ պետությունների ղեկավարները ստորագրեցին ԵՏՄ-ին Ղրղզստանի միանալու մասին պայմանագիրը: Մայիսի 8-ին նրանք կստորագրեն պայմանագրի արձանագրությունները: Այնուհետև փաստաթղթերը պետք է վավերացվեն, որից հետո Ղրղզստանը պաշտոնապես կդառնա ԵՏՄ անդամ»,-ասել է Սարիևը: Նա նշել է, որ Ղրղզստանը մեկ տարում կատարել է ԵՏՄ միանալու ճանապարհային քարտեզի բոլոր անհրաժեշտ աշխատանքները: «Ամբողջ անհրաժեշտ բազան արդեն հաստատված է: Ղրղզստանում արտադրվող ապրանքները կհամապատասխանեն ԵՏՄ տեխնիկական պահանջներին և ազատ կարտահանվեն»,-ասել է վարչապետը:

Սարիևը նշել է, որ կառավարությունը հստակ դիրքորոշում ունի` Ղրղզստանը կանդամակցի ԵՏՄ-ին: «Ոչ մի քաղաքական խաղ չկա: Եվ նախագահը, և խոսնակը, և կառավարությունը միակարծիք են, որ բոլոր որոշումները պետք է կայացվեն ելնելով Ղրղզստանի շահերից: Կառավարությունը բոլոր ջանքերը գործադրում է արագացնելու համար ինտեգրման գործընթացը և բացելու համար սահմանները մոտ ապագայում»,-ասել է վարչապետը:

Նիստի ավարտին կառավարության անդամները հավանություն են տվել հետևյալ Արձանագրությունների նախագծերին. -2014-ի մայիսի 29-ի ԵՏՄ մասին պայմանագրում և առանձին միջազգային պայմանագրերում փոփոխություններ կատարելու մասին` կապված ԵՏՄ մասին պայմանագրին Ղրղզստանի միանալու հետ:

-Ղրղզստանի կողմից 2014-ի մայիսի 29-ի ԵՏՄ մասին պայմանագրի և առանձին միջազգային պայմանագրերի կիրառման պայմանների և անցումային դրույթների մասին

-2014-ի մայիսի 29-ի ԵՏՄ մասին պայմանագրին Ղրղզստանի միանալու վերաբերյալ պայմանագրին Հայաստանի միանալու մասին, հայտնում է Սինհուա գործակալությունը:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 23-ին կարգադրություն ստորագրեց 2014թ. մայիսի 29-ի Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) մասին պայմանագրին Ղրղզստանի Հանրապետության անդամակցության վերաբերյալ պայմանագրին Հայաստանի միանալու մասին արձանագրությունը ստորագրելու մասին: Բանն այն է, որ Հայաստանը կողմ չի հանդիսանում 2014-ի դեկտեմբերի 23-ին ստորագրված ԵՏՄ-ին Ղրղզստանի Հանրապետության անդամակցության մասին պայմանագրում, քանի որ ԵՏՄ-ին է միացել ավելի ուշ՝ 2015-ի հունվարի 2-ին:

«Արձանագրությունը կդառնա ԵՏՄ մասին պայմանագրին Ղրղզստանի Հանրապետության անդամակցության մասին պայմանագրի անբաժան մասը և կընդգրկվի Միության իրավունքում, որը սահմանվել է 2014-ի մայիսի 29-ի ԵՏՄ մասին պայմանագրով»,-ասվում է կառավարության հայտարարության մեջ:

Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքեց հոկտեմբերի 10-ին և ԵՏՄ լիիրավ անդամ դարձավ 2015-ի հունվարի 2-ին:

Անդամակցության պայմանագրով նախատեսվում է 1-8 տարի Հայաստանի և ԵՏՄ մաքսային տոկոսադրույքների ներդաշնակեցման համար, 12-60 ամիս՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի ընդունման, 3 տարի՝ մտավոր սեփականության օբեյկտների իրավունքների պահպանության ու պաշտպանության հարցերի կարգավորման համար: Անցումային շրջանում ԵՏՄ-ն իրավունք ունի որոշելու Հայաստանի տարածք իր ապրանքների ներմուծման հատուկ կարգը: Պայմանագրով նախատեսվում են նաև ապրանքների տեղափոխման առանձնահատկությունները օտար պետությունների տարածքով: Հայաստանը կստանա ԵՏՄ մաքսային մուտքերի 1,13 տոկոսը:

ԵՏՄ կենտրոնակայանը լինելու է Մոսկվայում, ֆինանսական կանոնակարգողը՝ Ալմաթիում, իսկ ԵՏՄ դատարանը՝ Մինսկում: Բելառուսը նաև իրավունք է ստացել նախագահելու միությունում 2015 թ.:

Ընթացիկ տարում միությանը կարող է միանալ նաև Ղրղզստանը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---