Կոնգրեսական. ԱՄՆ պետք է դադարեցնի Ադրբեջանին տրվող ֆինանասավորումն ու ռազմական աջակցությունը 5 մայիսի 2015 - 16:06 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսում Հայկական հարցի հանձնախումը ջանքեր է գործադրում դադարեցնելու Ադրբեջանին տրվող ֆինանսավորումն ու ռազմական աջակցությունը: Այս մասին հայտարարել է կոնգրեսական Ֆրենկ Փալոնը, հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը: «Տարվա ընթացքում մենք բազմաթիվ միջացոռումներ ենք նախատեսում: Այս ժամանակահատվածում, երբ ծախսային մասով օրինագծեր են ընդունվում, մենք փորձում ենք հասնել ԱՄՆ-ի կողմից Հայաստանին, ինչպես նաև Ղարաբաղին ավելի մեծ օգնության տրամադրմանը»,- անդրադառնալով հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման անհրաժեշտությանը՝ նշել է կոնգրեսականը: Նա նաև անդրադարձել է ղարաբաղյան հակամարտությանը և նկատել, որ Ադրբեջանն ավելի հարձակվողական և ռազմատենչ կեցվածք է որդեգրում` դառնալով խաղաղության հաստատման հիմանական խոչընդոտ: «Ջանքեր ենք գործադրում` վերացնելու Ադրբեջանին տրամադրվող ֆինանսավորումը և ռազմական աջակցությունը: Մենք մտահոգված ենք, որ որևէ ռազմական օգնություն կարող է ուղղվել Հայաստանի դեմ, քանի որ Ադրբեջանը մշտապես սպառնում է գրոհել Հայաստանը, ուստի մենք կարծում ենք, որ ԱՄՆ-ն չպետք է ռազմական օգնություն տրամադրի Ադրբեջանին»,- նշել է կոնգրեսականը՝ հավելելով, որ հայկական հանձնախումբը փորձում է նպաստել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Կարգավորման հեռանկարի մասին, ըստ Փալոնի, կարելի կլինի խոսել միայն այն պայմաններում, երբ Ադրբեջանը դադարեցնի ճակատագծում լարվածության մեծացումը և կողմերի միջև ավելանա փոխվստահությունը: Նա վստահեցրել է նաև, որ Կոնգրեսի Հայկական հարցի հանձնախումբը նաև ջանքեր է գործադրում՝ հասնելու ԱՄՆ-ի կողմց Լեռնային Ղարաբաղի՝ որպես անկախ և ինքնիշխան պետության ճանաչմանը: Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Խոսնակ․ Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից՝ պաշտոնապես հերքվում է Նա նշել է, որ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ Փաստաբան․ Քերոբյանի գործով քննությունն անարդյունավետ է, սահմանափակումները՝ ոչ համաչափ Ըստ նրա, բոլոր գործողությունները հնարավոր էր իրականացնել 2 ամսում Մախսուդյան․ Փաշինյանը երաշխիք է տվել` ոսկեպարցիների ուզածով է լինելու Մախսուդյանը Վերին Ոսկեպարի մասին հարց է ուղղել, Փաշինյանն ասել է, որ փորձելու են անկլավների հետ փոխանակել |