Ներկայացվել է ռուսական արտադրության նորագույն «Արմատա» տանկը

Ներկայացվել է ռուսական արտադրության նորագույն «Արմատա» տանկը

PanARMENIAN.Net - ՌԴ պաշտպանության նախարարությունը հանրությանն է ներկայացրել նորագույն և հեռանկարային ռազմատեխնիկայի մի քանի նմուշներ, որոնք մասնակցելու են Մոսկվայում Մայիսի 9-ի Հաղթանակի զորահանդեսին: Օտարերկրյա ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում է հայտնվել նոր Т-14` «Արմատա» տանկը: Մինչ այդ ռազմական մեքենան ներկայացվել էր փակ աշտարակով և առաջին անգամ ներկայացվել է առանց քողարկման:

Նոր տանկը կհամալրի ռուսական բանակի զինանոցը գալիք տարի` փոխարինելով Т-72 և Т-90 տանկերը: 50 տոննա քաշ ունեցող մեքենան հագեցած է հզոր դիզելային շարժիչով` 1500 ձիաուժ, 125-միլիմետրանոց թնդանոթով: Տանկը կարող է 80կմ/ ժամ արագությամբ ընթանալ:

Ինչպես նշում են հեղինակները, տանկի զրահը գրեթե անխոցելի է հակատանկային հրթիռների համար, իսկ հեռահար կառավարման բարձր ճշգրտության թնդանոթը կարող է խոցել արկերը տանկի մատույցներում` ակտիվ պաշտպանություն իրականացնելով: Հատուկ ուշադրություն է դարձվել անձնակազմի պաշտպանությանը`անձնակազմի 3 անդամները լինելու են մեկուսի զրահապատ կապսուլայում, որն անջատվում է տանկից` պայթյունի դեպքում:

ՌԴ ՊՆ կայքում հասանելի են նաև «Արմատա» հետևակային զրահամեքենայի, ինքնագնաց «Կոալիցիա-ՍՎ» հրետանային սարքի, «Կորնետ-Դ» շարժական հակատանկային հրթիռային համալիրի, «Կուրգանեց-25» հետևակային մարտական մեքենայի և «Կուրգանեց-25» զրահամեքենայի լուսանկարները:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---