Սինգապուրի բնակիչները հավակնում են դառնալ աշխարհի առաջին «սմարթ-ժողովուրդը»

Սինգապուրի բնակիչները հավակնում են դառնալ աշխարհի առաջին «սմարթ-ժողովուրդը»

PanARMENIAN.Net - Սինգապուրի վարչապետ Լի Սյանլունը բավականին հավակնոտ ծրագրեր է մշակում կապված երկրի ապագայի հետ` փոքր պետության բնակիչները կդառնան աշխարհի առաջին «սմարթ-ժողովուրդը»: Smart Nation համաժողովում քաղաքական գործիչը պարզաբանել է, որ սինգապուրցիների կյանքի յուրաքանչյուր ասպեկտ կապված է լինելու բարձր տեխնոլոգիաների հետ` տարեցների համար լավագույն պայմանների ստեղծումից մինչև տրանսպորտի նորարարություններ ու տվյալների անվտանգություն:

Լի Սյանլունը նշել է նաև, որ նախկինում ինքն էլ է զբաղվել ծրագրավորմամբ` որպես ապացույց Facebook-ի իր էջում զետեղելով հղումն իր վերջին գրած ծրագրին: «Վերջին ծրագիրը, որ ես գրել եմ մի քանի տարի առաջ, սուդոկուներ է լուծում C++-ով: Ուստի ես մի փոքր հետ եմ մնացել»,-գրել է նա իր էջում:

Մաթեմատիկական խնդիրներ լուծող ծրագիրը գործարկվում է Windows-ի հրահանգի տողից` ուղղակի անհրաժեշտ է պատուհանում ներմուծել սուդոկուի տվյալներն ըստ տողերի` օրինակ, 1-3-8---6: Որից հետո ծրագիրը կբերի մեկ կամ մի քանի լուծում, օգտվելով վերադարձի գործառույթով որոնումից, ինչպես նաև կնշի լուծման համար անհրաժեշտ քայլերի քանակն ու այլ տեղեկություններ: Սյանլունը խնդրել է նրանց, որ կստանձնի ծրագրի փորձարկումը, գրել բլոգում բագերի և սխալների մասին:

Սուդոկուն տրամաբանական խաղ է, գլուխկոտրուկ թվերով: 1970-ական թվականներին Հյուսիսային Ամերիկայում Լեոնարդ Էյլերի լատինական քառակուսու հիման վրա հորինեցին թվերով գլուխկոտրուկներ, որոնք առաջին անգամ տպագրվեցին «Dell Puzzle Magazine» ամսագրում 1979 թվականին: Բայց սուդոկուները դարձան հանրահայտ միայն 1980-ական թվականներին, երբ «Նիկոլի» ճապոնական ամսագիրը սկսեց պարբերաբար տպել իր համարներում: Գոյություն ունեն սուդոկուի բազմաթիվ տարատեսակներ:

Լի Սյանլունը Սինգապուրի վարչապետն է 2004-ի օգոստոսի 12-ից, 2001-2007 թթ. եղել է ֆինանսների նախարար: Նա հանգուցյալ վարչապետ Լի Կուան Յուի ավագ որդին է: Ավարտել է Քեմբրիջի համալսարանի Թրինիթի քոլեջը, մաթեմատիկոս է, ծառայել է բանակում: Շարունակում է իր նախորդների կոշտ քաղաքականությունը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---