Էրդողան. Թուրքիան հարկ եղած դեպքում կվերանայի ՌԴ հետ դիվանագիտական հարաբերությունները

Էրդողան. Թուրքիան հարկ եղած դեպքում կվերանայի ՌԴ հետ դիվանագիտական հարաբերությունները

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահական պալատում հյուրընկալել է պատմաբաններին։ Քննարկման հիմնական թեման «1915 թվականի դեպքերն» են եղել, գրում է թուրքական «Միլլիյեթ» թերթի կայքը։

Հանդիպումից հետո լրագրողների հարցերին պատասխանել է պատմաբան Մուսթաֆա Արմաղանը՝ նշելով, որ Էրդողանն ասել է, թե անհրաժեշտության դեպքում Մոսկվայից հետ կկանչեն Թուրքիայի դեսպանին։

«Թուրքիան, հարկ եղած դեպքում, կվերանայի դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ, այսինքն՝ դեսպանին հետ կկանչի և հյուպատոսության մակարդակով, կամ, եթե հարկ լինի, գործերի հավատարմատարի մակարդակով կշարունակվի։ Անգամ նման երկրի հետ, որի հետ լավ հարաբերություններ ունենք, կարող ենք նման կեցվածք դրսևորել, և եթե անհրաժեշտ լինի՝ կփորձենք դա»,-ասել է Էրդողանը, մեջբերում է Tert.am-ը։

Անկարայի և Մոսկվայի հարաբերություններում որոշակի լարվածություն էր գրանցվել Հայոց ցեղասպանության մասին Պուտինի հայտարարությունից և Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ այցելելուց հետո։

Ապրիլի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Երևանում մասնակցեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններին: Երևանում նա հայտարարեց. «Ռուսաստանի դիրքորոշումը եղել է և մնում է հետևողական. մենք միշտ համարել ենք, որ մարդկանց զանգվածային սպանություններին ոչ մի արդարացում չկա և չի կարող լինել»:

«1,5 մլն խաղաղ բնակիչ սպանվեց ու ավելի քան 600 հազարը վտարվեց սեփական երկրից ու զանգվածային հետապնդումների ենթարկվեց, ոչնչացվեցին ճարտարապետության անգին հուշարձաններ, հինավուրց գրքեր ու անգին ձեռագրեր այրվեցին:…Այսօր մենք սգում ենք հայ ժողովրդի հետ միասին»:

Էրդողանը նաև հիշեցրել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը միտված ֆուտբոլային դիվանագիտության մասին: Դժգոհել է, որ իբր Անկարայի կողմից արված քայլերը, մեկնված բարեկամության ձեռքը փոխադարձություն չի ստացել հայկական կողմից: Եվ դեռ մի բան էլ Երևանը կոշտ ձևակերպումներով է սկսել արտահայտվել Թուրքիաի հասցեին,Aksam-ին հղումով գրում է Panorama.am-ը: Մուստաֆա Արմաղանը նշել է, որ Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը դիտելու համար Երևան մեկնած այն ժամանակվա Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի արարքը Էրդողանը սխալ քայլ է համարել:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---