Առէկսիմբանկն անցկացրել է «Հաղթանակի դեմքեր» ակցիա` նվիրված Հաղթանակի 70-րդ ամյակին

Առէկսիմբանկն անցկացրել է «Հաղթանակի դեմքեր» ակցիա` նվիրված Հաղթանակի 70-րդ ամյակին

PanARMENIAN.Net - Հաղթանակի տոնի կապակցությամբ Առէկսիմբանկում անցկացվեց «Հաղթանակի դեմքեր» խորագրով ակցիա, որի շրջանակներում Բանկի աշխատակիցները կիսվում էին իրենց ընտանեկան արխիվներում պահպանված այդ տարիների լուսանկարներով, փաստաթղթերով կամ սերնդեսերունդ փոխանցված պատմություններով: «Ակցիայի ընթացքում ծանոթացա պատերազմի մասնակիցների բազմաթիվ լուսանկարների ու պատմությունների հետ», - հայտնեց ակցիայի նախաձեռնող` Գլխավոր տնօրենի խորհրդական Ելենա Մարկովան, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:

«Բանկի ինտերնետային կայքի բլոգի համար նյութեր հավաքագրելիս բացահայտեցի մի հետաքրքիր փաստ. մեր աշխատակիցների պապիկներից շատերը մասնակցել են Կերչի ազատագրմանը: Ինքս ինձ հարցրեցի` միգուցե՞ մեր պապերը ճանաչել են միմյանց, կերել են մի թասից, միասին կռվել են խրամատներում: Ավաղ, մենք էլ չենք իմանա դրա մասին` նրանք այլևս ողջ չեն:

Ուրախությանս սահման չկար, երբ իմացա, որ մեր պապիկներից մեկն այժմ ողջ է և այս ամիս կլրանա նրա 90-ամյակը: Մենք, իհարկե, շնորհավորեցինք մեր վետերանին և Բանկի ամբողջ անձնակազմի կողմից հանձնեցինք նվեր: Այժմ նա մեր բոլորի պապիկն է: Նրա անունն է Ավետիք Սիմոնյան, ծնվել է 1925 թվականի մայիսի 21-ին, Երևան քաղաքում: 1943 թվականին 18 տարեկան հասակում նա մեկնել է ճակատամարտ: Երևանի թիվ 174 հրաձգային գումարտակի կազմում կռվել է Ղրիմում, Աստրախանում, Կալմիկիայում: Հետագայում` Առաջին ուկրաինական ֆրոնտի կազմում հասել է մինչև ռումինամոլդովական սահմանը, մասնակցել Կարպատների ազատագրմանը: Այստեղ էլ մարտի ընթացքում վիրավորվել և երկար ժամանակ մնացել է անգիտակից վիճակում: Նրան գտել ու փրկել է իր զինակից և երկրացի Մեխակ Բեջանյանը, ով իր ուսերի վրա ընկերոջը հասցրել է մինչև հոսպիտալ և ում շնորհիվ Ավետիք պապիկը մինչ օրս ապրում է` իր ընտանիքի հետ տոնելով Մեծ հաղթանակի տոնը: Խոսքս ուղղում եմ երիտասարդ սերնդին` հավաքեք ամեն ինչ ձեր պապերի և նախապապերի մասին: Չնայած, որ նրանցից շատերը այլևս ողջ չեն, նրանք միշտ կապրեն ձեր` որպես Մեծ հայրենական պատերազմում հաղթանակած վետերանների ժառանգների սրտերում», - եզրափակեց Ե.Մարկովան:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---