Ատոմ Էգոյանը Կանադայի բարձրագույն պարգևն է ստացել

Ատոմ Էգոյանը Կանադայի բարձրագույն պարգևն է ստացել

PanARMENIAN.Net - Կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանն իր մասնագիտական նվաճումների համար արժանացել է Կանադայի բարձրագույն պարգևին: Ինչպես նշում է Asbarez-ը, Էգոյանից զատ պարգևի է արժանացել ևս 4 արվեստագետ` կոմպոզիտոր, նվագավար Ուոլթեր Բոդրոն, դերասանուհի Դիանա Լեբլանը, երգիչ, երգահան Սառա ՄքԼահանը, պրոդյուսեր Էռ Էյջ Թոմփսոնը, հայտնում է Tert.am-ը:

Էգոյանը ծնվել է 1960թ.-ին՝ Կահիրեում։ 1962թ.-ին ընտանիքը տեղափոխվել է Կանադա, որտեղ էլ կրթություն է ստացել ու երիտասարդ տարիներից պիեսներ գրել։ 1984թ.-ին նրան մեծ հաջողություն բերեց առաջին ֆիլմը՝ Next of Kin-ը, իսկ հետագայում նկարահանած 13 ֆիլմերի շնորհիվ ռեժիսորը համաշխարհային հռչակ ստացավ

Աղբյուրը մանրամասնում է, որ պարգևից զատ մրցանակակիրներից ամեն մեկը կստանա 25.000-ական դոլար: Հայտնի է, որ պարգևատրման արարողությունը կայանալու է մայիսի 29-ին` Օտտավայում:

Էգոյանի ամենահայտնի ֆիլմերից է «Արարատը»: Ֆիլմը նկարահանվել է 2002 թվականին և պատմում է Մեծ Եղեռնի և դրա ընթացքում ծավալված մի շարք կարևոր դեպքերի, մասնավորապես՝ Վանի հերոսամարտի մասին։ Ֆիլմը նաև զննման է ենթարկում ճշմարտության բնույթը ու դրա ճանաչումն արվեստի միջոցով։ Էգոյանը բացի ֆիլմի ռեժիսորը լինելուց նաև սցենարի հեղինակն է և համապրոդյուսերը։

2002թ.-ին Կանադայի կինեմատոգրաֆի և հեռուստատեսության ակադեմիայի կողմից տարվա լավագույն ֆիլմ ընտրված «Արարատ» ֆիլմի միջոցով աշխարհում և Թուրքիայում ցեղասպանության թեման ևս մեկ անգամ օրակարգ բերվեց։ Նրա ֆիլմերից շատերում դերակատարում ունի կինը՝ Արսինե Խանջյանը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---