Աննա Մելիքյանի ֆիլմը՝ «Կինոտավրի» մրցութային ծրագրում

Աննա Մելիքյանի ֆիլմը՝ «Կինոտավրի» մրցութային ծրագրում

PanARMENIAN.Net - Ռուսաստանի «Կինոտավր» 26-րդ բաց կինոփառատոնը տեղի կունենա Սոչիում հունիսի 7-17-ը: 2015-ին փառատոնի մրցութային ծրագրում ընգրկվել է 14 ֆիլմ, այդ թվում Աննա Մելիքյանի «Սիրո մասին» ֆիլմը: 2014-ին «Աստղը» ֆիլմի համար Մելիքյանը ստացավ փառատոնի մրցանակը որպես լավագույն ռեժիսոր:

Ներկայացված են նաև Անդրեյ Զայցևի «14+», Արտյոմ Տեմնիկովի No comment, Ալեքսեյ Ֆեդորչենկոյի «Հեղափոխության հրեշտակները», Դենիս Ռոդիմինի «Հյուրը», Ալեքսանդր Կոտտի «Ինսայթը», «Վիկտոր Դեմենտի «Գտածոն», Իլյա Չիժիկովի և Անտոն Չիժիկովի «Տղան մեր գերեզմանոցից», Նատալյա Կուդրյաշովայի «Հերոս պիոներները», Ելենա Խազանովայի «Պետրուշկայի սինդրոմը», Իվան Վիրիպաևի «Փրկությունը», Վասիլի Սիգարյովի «Օզ երկիրը», և այլ ֆիլմեր:

Փառատոնի ժյուրին այս տարի գլխավորում է Ալեքսեյ Ուչիտելը: Հիմնական մրցույթի ժյուրիի անդամներն են Յուրի Կլիմենկոն, Նիկոլայ Կուլիկովը, Նատալյա Մոկրիցկայան, Ալեքսեյ Ռյազանցևը, Անդրեյ Սմոլյակովը, Օլեսյա Սուդզիլովսկայան և կինոքննադատ Պյոտր Շեպոտիննիկը:

«Կինոտավր. Կարճ մետր» մրցույթի ժյուրին գլխավորում է Իգոր Տոլստունովը: Անդամներն են` կինոքննադատ և պրոդյուսեր Իվան Կուդրյավցևը, ռեժիսոր Իվան Ի. Տվերդովսկին, դերասանուհի Ագնիա Կուզնեցովան:

Փառատոնը կբացի Ստանիսլավ Գովորուխինի «Հիասքանչ դարաշրջանի ավարտը» ֆիլմը, փակմանը կցուցադրվի Օլեգ Ասսադուլինի «Կանաչ կառքը» (որոշ դրվագներ նկարահանվել են 2014-ի «Կինոտավրում»): Տեղի կունենան Պյոտր Բուսլովի «Հայրենիք», Բակուր Բակուրաձեի «Եղբայր Դեյանը» և Ռեզո Գաբրիաձեի և Տիմուր Բեկմամբետովի «Վերացնել ընկերների շարքից» սարսափ-ֆիլմի հատուկ ցուցադրությունները:

Աննա Մելիքյանը խոստումնալից երիտասարդ ռեժիսոր է: Ամերիկյան Variety ամսագիրը նրան ընդգրկել է աշխարհի ամենահեռանկարային ռեժիսորների տասնյակում: Կուրսայիններից հետո նրա առաջին լիամետրաժ ֆիլմի՝ «Մարսի»պրեմիերան տեղի ունեցավ 2004թ. Բեռլինի կինոփառատոնում, իսկ երկրորդը՝«Ջրահարսը» 2008-ին Օսկարի էր հավակնում Ռուսաստանից:

Ռուսաստանի «Կինոտավր» 25-րդ բաց փառատոնում Մելիքյանն արժանացել է լավագույն ռեժիսուրայի համար մրցանակին «Աստղ» ֆիլմի համար: Աննա Մելիքյանի ներկայացրած մյուս ֆիլմը` «Սիրո մասին-2», կարճամետրաժների մրցութային ծրագրում դիպլոմի է արժանցել: «Աստղը» ֆիլմը երկար ժամանակ հույժ գաղտնի էր պահվում: Կինոնկարի գլխավոր հերոսները երեքն են՝ տասնհինգամյա ներփակված Կոստյան, որը հարուստ ընտանիքից է, նրա խորթ մայրը՝ Ռիտան, և ոչ այնքան տաղանդավոր սկսնակ դերասանուհի Մաշան:

Ընդ որում, սցենարը գրվել է մի քանի տարի շարունակ և բազմաթիվ անձնական դիտարկումների արդյունք է: «Երբ ես գրում եմ, ոչինչ չեմ հնարում: Ամեն ինչ ստացվում է ինչ-որ տեղ ծածուկ նայած, լսածից, դրա համար ֆիլմի հերոսները նախատիպեր ունեն: Ոորոշ կերպարներ ինչ-որ մեկին կարող են շատ ծանոթ լինել: Բայց ֆիլմում ամեն ինչ՝ թե՛ իրադրությունները, թե՛ մարդիկ, հազարավոր մանրուքներից ու բնավորություններից են կառուցված»,- բացատրել է ռեժիսորը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---