Լավրով. Ռուսաստանը սատարում է Լիբանանի տարածքային ամբողջականությանը

Լավրով. Ռուսաստանը սատարում է Լիբանանի տարածքային ամբողջականությանը

PanARMENIAN.Net - Ռուսաստանը սատարում է Լիբանանի ինքնիշխանությանը, միասնությանն ու տարածքային ամբողջականությանը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:

«Ռուսաստանը հետևողականորեն սատարում է Լիբանանի ինքնիշխանությանը, միասնությանն ու տարածքային ամբողջականությանը: Մենք շահագրգռված ենք, որ ձեր երկիրը լինի կայուն, անվտանգ, որ պահպանվի միջկրոնական խաղաղությունը, արդյունավետ գործեն իշխանության բոլոր oբյեկտներն ու պետական ինստիտուտները»,-ասել է նա Լիբանանի նախկին վարչապետ, «Մուսթաքբալ» քաղաքական շարժման առաջնորդ Սաադ Հարիրիի հետ հանդիպմանը:

Ըստ Լավրովի, «այժմ տարածաշրջանում շատ բարդ ժամանակներ են` սաստկանում են ահաբեկչության, ծայրահեղականության սպառնալիքները: «Մենք գիտենք, թե որքան խորն եք դուք ընկալում այն ամենն, ինչ կատարվում է ձեր հայրենիքում»,-ասել է նա:

«Մենք շահագրգռված ենք օգտագործելու այս հանդիպումը` ծանոթանալու համար իրավիճակի ձեր գնահատականներին, կարծիքներ փոխանակելով այն մասին, թե ինչպես կարելի է առավել արդյունավետ կերպով դիմակայել ահաբեկչական սպառնալիքին և կայունություն ու նորմալ կյանք ապահովել տարածաշրջանում»,-ասել է ՌԴ ԱԳ նախարարը, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Նախարարն ասել է, որ դա նշանակում է հաշվի առնել այն գործընթացները, որոնք տեղի են ունենում հարևան երկրներում: «Մեր անկեղծ ցանկությունն է, որ իրավիճակը կայունանա: Դա կնպաստի մեր երկկողմ գործակցության ավելի հաջող զարգացմանը, որոնք մենք բարձր ենք գնահատում»,-ասել է Լավրովը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---