Վատիկանը պաշտոնապես ճանաչել է Պաղեստինը

Վատիկանը պաշտոնապես ճանաչել է Պաղեստինը

PanARMENIAN.Net - Վատիկանը պաշտոնապես ճանաչել է Պաղեստինը և դիվանագիտական հարաբերություններ կհաստատի վերջինիս հետ որպես պետության: Իսրայելը հիասթափված է այս որոշումից:

Տարածաշրջանում Վատիկանի գործունեության մասին համաձայնագրում հստակեցում կարվի, որ համաձայնագիրը ընդունվել է Պաղեստինի պետության, այլ ոչ թե Պաղեստինի ազատագրման կազմակերպության պատվիրակության կողմից, ինչպես նշված էր նախկինում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Պայմանագրի ստորագրումից հետո Վատիկանը պաշտոնապես դիվանագիտական հարաբերություններ կհաստատի Պաղեստինի հետ:

«Այո, սա պաշտոնական ճանաչում է առ այն, որ այդ պետությունը գոյություն ունի»,-ասել է լրագրողներին Վատիկանի մամուլի ծառայության ղեկավար Ֆեդերիկո Լոմբարդին:

Ինչպես հայտնել է AP գործակալությունը, մեկ տարի առաջ Հռոմի պապի ծրագրում Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասին անվանել էին Պաղեստինի պետության նախագահ, սակայն, նշում է գործակալությունը, մինչ օրս պաշտոնական ճանաչում չէր եղել:

Իսրայելի ԱԳՆ-ն հիասթափությունն է հայտնել այս որոշման կապակցությամբ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---