Microsoft-ը կներկայացնի Windows 10 օպերացիոն համակարգի միանգամից 5 տարբերակ

Microsoft-ը կներկայացնի Windows 10 օպերացիոն համակարգի միանգամից 5 տարբերակ

PanARMENIAN.Net - Microsoft-ի նոր օպերացիոն համակարգը կհայտնվի 2015-ի ամռանը և ունիվերսալ կլինի բոլոր տեսակի սարքերի համար` սմարթֆոնից մինչև անհատական համակարգիչ: Բացի այդ, կլինի համակարգի մի քանի տարբեր վարկած` տարբեր նպատակների համար: Microsoft-ը հրապարակել է Windows 10 օպերացիոն համակարգի տարբերակների ամբողջական ցուցակը:

Հիմնականը կլինի Windows 10 Home-ը անհատական համակարգիչների սովորական օգտատերերի համար: Այն կունենա ներկառուցված Cortana օգնական, Microsoft Edge նոր վեբ-բրաուզեր, Continuum ռեժիմ, որը թույլ կտա օպերացիոն համակարգի բջջային տարբերակը փոխադրել ցանկացած էկրանի վրա և այլն: Windows 10 Home-ը հնարավոր կլինի օգտագործել Xbox ONE խաղային սարքերի համար` թույլ տալով գեյմերներին միանալ Xbox Live խաղային ընկերակցությանը` խաղալով անհատական համակարգչով այդ սարքի համար նախատեսված խաղեր:

Ցուցակում է նաև Windows Phone-ը, որի փոխարեն սմարթֆոնների և փոքր պլանշետների համար նախատեսված վարկածը կոչվում է Windows 10 Mobile-ը: Ավելի վաղ ընկերությունն արդեն թողարկել է այդպիսի անվանումով բջջային օպերացիոն համակարգ: «Հին» Windows Mobile-ի առաջին տարբերակը թողարկվել է 2000 թ. Windows CE անվանումով: Ավելի ուշ WM վարկածը թողարկվել է որպես Pocket PC, Windows Mobile 2003, 5, 6, 6.1 և 6.5: Windows Mobile-ի վերջին թողարկումը եղել է 2010-ին: Նույն տարում այն փոխարինվեց Windows Phone 7-ով:

Windows 10 Pro նախատեսված է փոքր բիզնեսի համար և ունի ավելի լայն հնարավորություններ, քան տնային տարբերակը: Համակարգը թույլ է տալիս արդյունավետ կառավարել տարբեր սարքեր ու հավելվածներ, պաշտպանել գաղտնի բիզնես տվյալներ և օգտվել ամպային տեխնոլոգիաների բոլոր առավելություններից:

Միջին և խոշոր ընկերությունների համար կառաջարկվի ամենաարդիական Windows 10 Enterprise-ը լրացուցիչ գործառույթներով: Օպերացիոն համակարգն ապահովում է ընդլայնված հնարավորություններ ժամանակակից աճող կիբերսպառնալիքներից պաշտպանվելու համար: Վերջին տարբերակը Windows 10 Education է կրթական հաստատությունների համար:

Windows 10 (Windows 9 անվանումով տարբերակ չի պատրաստվել) օպերացիոն համակարգի տեխնիկական ցուցադրական տարբերակը թողարկվել է 2014 թվականի հոկտեմբերի 1-ին: Օպերացիոն համակարգում տեղ են գտել ընկերության բոլոր ժամանակների օպերացիոն համակարգերի լավագույն և սիրված ֆունկցիաներն ու դիզայնի մասնիկները, ինչպես օրինակ Start Menu-ն, որը այս տարբերակում առաջարկում է կատարել ընտրություն ավանդական և նոր տարբերակների միջև: Ընկերության նպատակն է օպերացիոն համակարգը հասանելի դարձնել անհատական համակարգիչների, պլանշետների, բջջային հեռախոսների համար։ Սա նշանակում է, որ ծրագրավորողները ստեծելով ծրագիր համակարգչի համար, այլևս ստիպված չեն լինի ստեղծել նույն ծրագիրը այլ սարքերի համար։ Բոլոր սարքերը կստանան նույն ծրագիրը:

Ընթերցեք ավելին. Windows 10-ը վերջին տարբերակը կլինի Microsoft-ի օպերացիոն համակարգերի շարքում

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---