ԵՏՄ-ին Ղրղզստանի անդամակցության փաստաթղթերը կարող են վավերացվել առաջիկա ամիսներին

ԵՏՄ-ին Ղրղզստանի անդամակցության փաստաթղթերը կարող են վավերացվել առաջիկա ամիսներին

PanARMENIAN.Net - ԵՏՄ-ին Ղրղզստանի անդամակցության վերաբերյալ փաստաթղթերի ամբողջական փաթեթը կներկայացվի Ղրղզստանի խորհրդարանի քննարկմանը մայիսի 18-ին, հայտարարել է կառավարության նիստում էկոնոմիկայի նախարար Օլեգ Պանկրատովը:

Մայիսի 8-ին ԵՏՄ առաջին գագաթնաժողովում ստորագրվեցին դաշինքին միանալու վերաբերյալ վերջին փաստաթղթերը:

Ըստ Պանկրատովի, երկու արձանագրությունները և երեք տեխնիկական արձանագրությունները, ինչպես նաև բոլոր հավելվածներն օպերատիվ կերպով քննարկվելու են կոմիտեներում:

«Արդեն մայիսի 20-ին տեղի կունենա ընդլայնված նիստ, որտեղ պատգամավորները կքննարկեն և հավանություն կտան ԵՏՄ-ին Ղրղզստանի անդամակցությանը»,-ասել է նախարարը:

Վարչապետ Տեմիր Սարիևը հավելել է, որ անհրաժեշտ է որքան հնարավոր է արագ քննել փաթեթը, որպեսզի ԵՏՄ անդամ մյուս երկրների խորհրդարանները ևս վավերացնեն այն, հայտնում է Sputnik.kg-ն:

Մինչդեռ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավար Վիկտոր Խրիստենկոն կարծում է, որ արդեն առաջիկա ամիսներին Ռուսաստանը կվավերացնի ԵՏՄ-ին Ղրղզստանի անդամակցության վերաբերյալ փաստաթղթերը: «Հուսով եմ, որ այդ ամենը կավարտվի գարնանային նստաշրջանի ընթացքում, եթե խոսելու լինենք ՌԴ խորհրդարանի մասին: Հավանաբար, դա հնարավոր կլինի»,-ասել է նա լրագրողներին:

Խրիստենկոն նշել է, որ օպերատիվությունը վերաբերում է նաև մյուս անդամ երկրներին: «Երկների ղեկավարների ցանկությունը մեկն է` չձգձգել վավերացումը»,-ասել է ԵՏՀ ղեկավարը:

Նա նշել է, որ Ղրղզստանին հաջողվել է զգալիորեն արդիականացնել մաքսային անցակետերը, անասնաբուժական լաբորատորիաները, ինչը թույլ կտա վերացնել մաքսակետերը Ղրղզստանի և Ղազախստանի միջև և «դրանով իսկ դուրս գալ ընդլայնված միության արտաքին սահմաններ»,-հայտնում է Gezitter.org-ը:

Մայիսի 8-ին Մոսկվայում ՌԴ, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի միության առաջին գագաթնաժողովում ԵՏՄ երկրները որոշում կայացրեցին ԵՏՄ-ին Ղրղզստանի անդամակցության մասին: 2014-ի դեկտեմբերի 23-ին ԵՏՄ անդամ պետությունների ղեկավարները ստորագրեցին ԵՏՄ-ին Ղրղզստանի միանալու մասին պայմանագիրը: Որոշ ժամանակ կողմերին չէր հաջողվում համաձայնության գալ որոշ հարցերում: Ինչպես ավելի վաղ լրագրողներին էր ասել ՌԴ նախագահ Յուրի Ուշակովը, Ղրղզստանը մարտին առաջարկեց որոշ փոփոխություններ կատարել արձանագրություններում, «որոնք տրամաբանական չեն թվում միության անդամներին»:

Ղրղզստանի կառավարությունը մայիսի 4-ին հավանություն տվեց Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) անդամակցելու վերաբերյալ պայմանագրի արձանագրությունների նախագծերին:

Ղրղզստանի նախագահ Ատամբաևը հաստատեց, որ ԵՏՄ-ին անդամակցության փաստաթղթերը ստորագրվել են: «Մենք, անշուշտ, կստորագրենք փաստաթղթերը, հետադարձ ճանապարհ չկա»,-ասել է Ատամբաևը Խորհրդի նիստում:

Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքեց 2014-ի հոկտեմբերի 10-ին և ԵՏՄ լիիրավ անդամ դարձավ 2015-ի հունվարի 2-ին:

Անդամակցության պայմանագրով նախատեսվում է 1-8 տարի Հայաստանի և ԵՏՄ մաքսային տոկոսադրույքների ներդաշնակեցման համար, 12-60 ամիս՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի ընդունման, 3 տարի՝ մտավոր սեփականության օբեյկտների իրավունքների պահպանության ու պաշտպանության հարցերի կարգավորման համար: Անցումային շրջանում ԵՏՄ-ն իրավունք ունի որոշելու Հայաստանի տարածք իր ապրանքների ներմուծման հատուկ կարգը: Պայմանագրով նախատեսվում են նաև ապրանքների տեղափոխման առանձնահատկությունները օտար պետությունների տարածքով: Հայաստանը կստանա ԵՏՄ մաքսային մուտքերի 1,13 տոկոսը:

ԵՏՄ կենտրոնակայանը լինելու է Մոսկվայում, ֆինանսական կանոնակարգողը՝ Ալմաթիում, իսկ ԵՏՄ դատարանը՝ Մինսկում: Բելառուսը նաև իրավունք է ստացել նախագահելու միությունում 2015 թ.:

Ընթացիկ տարում միությանը կարող է միանալ նաև Ղրղզստանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---