Երևանյան կոմյունիկեն ընդունվել է միաձայն

Երևանյան կոմյունիկեն ընդունվել է միաձայն

PanARMENIAN.Net - Երևանում ընթացող Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի (ԵԲԿՏ) նախարարական գագաթնաժողովն ու Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումի աշխատանքների ավարտին այսօր` մայիսի 15-ին ընդունվել է «Երևանյան կոմյունիկեն»: Որոշումը կայացվել է միաձայն, հայտարարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ ամփոփելով Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի (ԵԲԿՏ) նախարարական գագաթաժողովն ու Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումի աշխատանքները:

Նախարարը շեշտել է, որ ԵԲԿՏ երկրների պրոֆեսիոնալ թիմի կողմից փաստաթուղթը բովանդակային առումով հիմնականում ընդունելի է և նշել, որ հաջորդ նախագահությունը Հայաստանից հանձնվում է Ֆրանսիային, գրում է Tert.am-ը:

Կոմյունիկեյում նշվում է, որ շնորհիվ Բոլոնիայի բարեփոխումների` առաջընթաց է գրանցվել ուսանողների և շրջանավարտների ԵԲԿՏ-ում շարժունության հնարավորությունների ծավալման առումով` ճանաչելով նրանց որակավորումները և ուսման ընթացքը: Ուսումնական ծրագրերը շրջանավարտներին տալիս են գիտելիքներ, հմտություններ և ունակություններ` կամ շարունակելու ուսումը, կամ մուտք գործելու եվրոպական աշխատաշուկա: Հաստատությունները զգալիորեն ակտիվանում են միջազգային կոնտեքստում, իսկ ակադեմիական անձնակազմը համագործակցում է համատեղ դասավանդման և հետազոտական ծրագրերի շրջանակներում: ԵԲԿՏ-ն երկխոսություն է մեկնարկել աշխարհի տարբեր տարածաշրջանների հետ և համարվում է համակարգված համագործակցության մոդել:

Այնուամենայնիվ, կառուցվածքային բարեփոխումների իրականացումը անհավասար է, քանզի գործիքները միշտ չէ, որ ճիշտ են կիրառվում, իսկ ԵԲԿՏ-ի ամբողջ ներուժը օգտագործելու համար անհրաժեշտ է մեր բարձրագույն կրթական համակարգերի շարունակական բարելավումը, ինչպես նաև ակադեմիական համայնքների լայնորեն ներգրավումը: Մենք հանձնառում ենք ավարտել աշխատանքը և գիտակցում ենք մեր համագործակցությանը նոր լիցք տալու անհրաժեշտությունը:

Այսօր ԵԲԿՏ-ն կանգնած է լուրջ մարտահրավերների առջև: Այն բախվում է շարունակական տնտեսական և սոցիալական ճգնաժամի, գործազրկության դրամատիկական մակարդակների, երիտասարդների աճող մարգինալացման, ժողովրդագրական փոփոխությունների, նոր միգրացիոն կաղապարների և երկրների ներքին և արտաքին հակամարտությունների, ինչպես նաև ծայրահեղականության և արմատականացման հետ: Մյուս կողմից ուսանողների և աշխատակազմի լայնածավալ շարժունությունը հանգեցնում է փոխըմբռնմանը, մինչ գիտելիքի և տեխնոլոգիայի արագընթաց զարգացումը, որը իր հերթին ազդեցություն է ունենում հասարակութունների և տնտեսությունների վրա, կարևորագույն դերակատարում ունի բարձրագույն կրթության և հետազոտության ձևափոխման վրա:

«Մինչև 2020-ը մենք հաստատապես որոշել ենք նվաճել այնպիսի ԵԲԿՏ, որտեղ մեր համընդհանուր նպատակները կիրառվում են բոլոր անդամ երկրներում` ապահովելով փոխադարձ վստահություն միմյանց բարձրագույն կրթական համակարգերում, որտեղ որակավորումների ավտոմատ ճանաչումը իրականություն է` թույլ տալով ուսանողներին և շրջանավարտներին ազատ տեղաշարժվել, որտեղ բարձրագույն կրթությունը նպաստում է կառուցել ընդգրկուն հասարակություն՝ հիմնված ժողովրդավարական արժեքների և մարդկային իրավունքների վրա, և որտեղ կրթական հնարավորությունները տրամադրում են եվրոպական քաղաքացիության, նորարարության և աշխատանքի հնարավորության համար անհրաժեշտ կարողություններ և հմտություններ:

Ուսուցման և դասավանդման որակի և համապատասխանության բարելավումը ԵԿԲՏ-ի գլխավոր առաքելությունն է: Մենք խրախուսելու և աջակցելու ենք բարձրագույն կրթական հաստատություններին և աշխատակազմին կիրառել մանկավարժական նորարարական մեթոդներ ուսանողակենտրոն կրթական միջավայրերում և ամբողջովին շահագործել թվային տեխնոլոգիաների ողջ ներուժը ուսուցման և դասավանդման գործընթացների ընթացքում», - ասվում է Կոմյունիկեի տեքստում:

Մայիսի 14-15-ին Երևանում անցկացվում էին Եվրոպական բարձրագույն կրթության տարածքի նախարարական գագաթնաժողովը և Բոլոնիայի քաղաքականության չորրորդ ֆորումը: Բոլոնիայիում, որը Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի ստեղծմանը հիմքն է, տարբեր քաղաքական, մշակութային և ակադեմիական ավանդույթներով 47 երկրիր համագործակցում են կրթության ոլորտում բաց երկխոսության, ընդհանուր նպատակների և պարտավորությունների հիմունքներով: Հաջորդ հանդիպումը նախատեսված է 2018-ին, որը առաջարկել է հյուրընակալել Ֆրանսիան, որին էլ ԵԲԿՏ-ի համար 2015-ի հուլիսից մինչև 2018-ի հունիսը տրամադրվել է քարտուղարությունը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---