Կարկուտ Արագածոտնում և Վայոց ձորում. Վնասվել են ցանքատարածություններ և այգիներ

Կարկուտ Արագածոտնում և Վայոց ձորում. Վնասվել են ցանքատարածություններ և այգիներ

PanARMENIAN.Net - ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն մայիսի 15-ին` ժամը 14:20-ին, տեղեկություն է ստացվել, որ ժամը 13:55-ից մինչև 14:10-ն Արագածոտնի մարզի Արտենի գյուղում տեղացած կարկուտից վնասվել են ցանքատարածություններ, ծիրանի և խնձորի այգիներ՝ մոտ 400 հա:

Ժամը 14:55-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի տարածքում ժամը 14:33-ից մինչև 14:48-ն ընկած ժամանակահատվածում տեղացել է կարկուտ. վնասի չափերը ճշտվում են:

Ժամը 16.48-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ռինդ գյուղում ժամը 16.00-ից մինչև 16.30-ը տեղացած կարկուտից վնասվել են ցանքատարածություններ, բանջարաբոստանային կուլտուրաներ և պտղատու այգիներ. վնասի չափերը ճշտվում են:

Վերջին երկու տարածքը «Մևանծ» ՊՈԱԿ-ի կողմից չեն վերահսկվում: Տեղացած կարկուտի մասին տեղյակ են պահվել մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետը և ՃԿԱԿ-ում գյուղատնտեսության նախարարության պատասխանատուն:

Մարտի 30-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, հիմնականում Երևան քաղաքում և մայրաքաղաքին հարող հատվածներում` Արմավիրի մարզի Էջմիածնի տարածաշրջանի, Արարատի մարզի Մասիսի և Արտաշատի տարածաշրջանների որոշ համայնքներում ևս տեղացել է մոտ 5-10 րոպե տևողությամբ կարկուտ` փոքր տրամաչափի, ոչ շատ կարծր, անձրևի ուղեկցությամբ:

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացրել են, որ ՏԿԱԻՆ մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հակակարկտային կայաններից Արարատի մարզում արձակվել է 2633 կրակոց: Մասնագետների նախնական դիտարկումների արդյունքում պարզվել էր, որ տեղացած կարկուտը պտղատու ծառատեսակների բերքի վրա էական ազդեցություն չի թողել: Չեն տուժել նաև մյուս մշակաբույսերը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---