Ահաբեկիչ Ցարնաևը դատապարտվել է մահապատժի

Ահաբեկիչ Ցարնաևը դատապարտվել է մահապատժի

PanARMENIAN.Net - Բոստոնի մարաթոնի ժամանակ ահաբեկչական գործողության կազմակերպիչներից մեկը` Ջոհար Ցարնաևը դատապարտվել է մահապատժի` մահացու ներարկման միջոցով: Ատենակալները միաձայն որոշել են, որ հանցագործը բավականաչափ չի զղջում կատարածի համար: Ատենակալներից միայն մեկը համաձայնվեց, որ հազիվ թե դատապարտյալը հանցագործություն կատարի կամ հրահրի այն կատարել, եթե նրան ցմահ ազատազրկման դատապարտեն:

Ապրիլի 8-ին ատենակալները Բոստոնում Ջոհար Ցարնաևին մեղավոր ճանաչեցին զանգվածային խոցման զենքի կիրառմամբ ահաբեկչության համար` որպես հանցակից: Նրա մեղքը ճանաչվել է մեղադրանքի 30 կետով: Մահապատիժ է նախատեսված մեղադրանքի 17 կետով:

Ցարնաևի գործով դատախաղի տեղակալ Էլոկ Չակրավարտին իր եզրափակիչ խոսքում ասաց, որ մեղադրյալն ու նրա եղբայրը` Տամերլան Ցարնաևը, ահաբեկչական գործողություն են կատարել, պատժելու համար ԱՄՆ-ին: Ըստ մեղադրյալի, պայթյունը վրեժ էր ռազմական գործողությունների ժամանակ մահմեդականների սպանությունների համար: Ջոհար և Տամերլան Ցարնաևներն ահաբեիչություն գործեցին 2015-ի ապրիլի 15-ին: Պայթյունի արդյունքում 3 մարդ զոհվեց, 260-ից ավելին վիարվորվեց: Տամերլանը սպանվեց հետապնդման ժամանակ, իսկ Ջոհարին հետագայում ձերբակալեցին:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---