Քոչարին կարող է ընդգրկվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում

Քոչարին կարող է ընդգրկվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում

PanARMENIAN.Net - 2015 թվականին Հայաստանը փորձելու է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ընդգրկել քոչարին: Այս մասին մայիսի 16-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը՝ հավելելով, որ հայտն արդեն իսկ կազմվել և ուղարկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրասենյակ:

«Սպասում ենք քննարկումներին»,- ասել է նախարարը:

Նախարարը անդրադարձել է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական արժեքների պահպանման ցանկում լավաշը ներառեուն՝ ասելով, որ դա ոչ միայն մշակութային ձեռքբերում էր, այլև` հաղթանակ: Մշակույթի նախարարի խոսքերով՝ նման ձեռքբերումները նաև ինքնության պահպանման համար պայքար են, մեջբերում է Panorama.am-ը:

Հայկական լավաշը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում է ներառվել 2014 թվականին: Դեռ 2013-ին Հայաստանի ներկայացրած հայտն անցել է անհրաժեշտ բոլոր փուլերը, ստուգումներն ու փորձությունները՝ ստանալով դրական եզրակացություն:

Որոշումն ընդունվել է նոյեմբերի 26-ին՝ Փարիզում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի 9-րդ նիստում:

Քոչարին Հայկական լեռնաշխարհում ամենատարածված և ներկայումս ամենապահպանված հայկական պարն է։ «Քոչ» արմատը ըստ երևույթին կապ ունի չամորձատված՝ չկրտած ոչխարի-խոյի գոչ, ղոչ և խոչ անվանումների հետ։ Ղոչ գոյական անունից առաջանում է ղոչաղ ածականը՝ համարձակ, խիզախ, քաջ։ Խոյի անվանն են վերաբերվում նաև խոյին որպես տոտեմի պաշտամունքի երկրպագության հետ կապված հետևյալ տերմինները.

Քոչարի պարատեսակի ճիշտ ձևի մեջ հստակ պահպանվել, կոնսերվացվել են հնագույն շարժումների արմատները, երբեմնի վարքագիծը, ցատկոտումն ու թռչկոտումը, մարտը, խոյերի ու այծերի, պոզահարման, այծամարդու շարժումները, ինչպես մինչև այժմ պահպանվել է հայոց լեզվի հնագույն արմատները։ Շարժումների նմանակումն առավել վառ արտահայտված է առաջ սրընթաց հարձակողական շարժումների և ծանրության հենարանի տեղաշարժերի մեջ, ասես կտրուկ թափ առնելու և ծնկները կտրուկ շտկելու, իրանն առաջ թեքելով, ասես ախոյանին (ոսոխին) պոզահարելու համար։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---