31  16.05.15 - Տաճարական ասպետները (Տամպլիերները) այցելել են Ծիծեռնակաբերդ ու ստորագրել Հայոց ցեղասպանության ճանաչման հռչակագիր

Տամպլիերներն այցելել են Ծիծեռնակաբերդ ու Ցեղասպանության ճանաչման մասին արձանագրություն ստորագրել

Տամպլիերներն այցելել են Ծիծեռնակաբերդ ու Ցեղասպանության ճանաչման մասին արձանագրություն ստորագրել

PanARMENIAN.Net - Տաճարական ասպետների (Տամպլիերների) միաբանության գերագույն առաջնորդարանների կողմից մայիսի 16-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում հուշագիր է ստորագրվել, որով ընդգծվել է, որ Տաճարականների միաբանությունն ընդունում է Հայոց ցեղասպանությունը:

Մինչև հուշագրի ընդունումը մոտ 30 տաճարական 10 երկրից ծաղիկներ և ծաղկեպսակ են դրել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում:

«Այսօր մենք հրավիրել ենք մոտ 30 ասպետի 10 երկրից, նամակներ ստացել ևս 15 պետությունից։ Մեր եղբայրներն ու քույրերը ժամանել են հարգանքի տուրք մատուցելու զոհերի հիշատակին»,– ասել է Կիլիկիայի թագավոր Լևոն Մեծագործի Անվան Երուսաղեմի տաճարի ինքնիշխան ռազմական միաբանության (Տամպլիերների հայկական ուխտ) գերագույն հրամանատար Բագրատ Լալայանը, մեջբերում է «Նովոստի Արմենիա»-ն:

Նրա խոսքով, այս պահին Տամպլիերների հայկական ուխտը հասարակական կազմակերպություն է, որը շարունակում է պաշտպանել քրիստոնեական հավատքը, սատարել պետությանը` լինելով հայկական եկեղեցու կողքին։

«Այսօր մեր ուխտը շարունակում է այն ավանդույթները, որոնք եղել են 1000 տարի առաջ։ Հայ տաճարականները հրավեր են ստացել Հռոմի պապից և մասնակցել Վատիկանում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողությանը։ Այսօր Ուխտի գործունեությունն ուղղված է մեր պետականության օժանդակությանը, Կիլիկիայի թագավորության ավանդույթների պահպանմանը»,– ասել է Լալայանը։

Խոսելով Ուխտի պատմության մասին` նա նշել է, որ, թեև 1307 թվականին ուխտի Մեծ մագիստրոս Ժակ դը Մոլեին այրել են խարույկի վրա, մահից առաջ նա հասցրել է իր լիազորությունները փոխանցել Ժակ Լ'Արմենիուսին, ում մասին գրեթե ոչինչ հայտնի չէ։

«Իմանալով, որ նա Կիպրոսից էր և հաշվի առնելով նրա ազգանունը` ենթադրում ենք, որ նա հայկական արմատներ ուներ»,– նշել է Լալայանը։

Մեծ հրամանատարի խոսքով, տամպլիերների թիվն ամբողջ աշխարհում մոտ 20-25 հազար է, Հայաստանում նրանք մոտ 100-ն են։ Նա ընդգծել է նաև, որ Ուխտը որևէ կերպ կապված չէ մասոնության հետ։

Ինքնիշխան ռազմական միաբանության սենեշալ Միքայել Մադաթյանն իր հերթին նշել է, որ 19–րդ դարում Հռոմի պապը կրկին ճանաչել է Ուխտի գոյության իրավունքը, իսկ Հովհաննես Պողոս Երկրորդը պաշտոնապես ներողություն խնդրել կազմակերպությունից։

«Այսօր տամպլիերները ճանաչված են իրենց լիազորություններով։ Ուխտի անդամ կարելի է դառնալ 21 տարեկանից, աղջիկներն էլ կարող են անդամակցել»,– ասել է նա։

Արձանագրությունը ստորագրելուց հետո տամպլիերները եղևնի են տնկել Հայոց ցեղասպանության զոհերի հիշողության պուրակում։

Այս պահին աշխարհում կա մոտ 20.000 թամփլիեր ասպետ, իսկ Ուխտի հրամանատարությունները գործում են ավելի քան 40 երկրում։ Ուխտի գերագույն հրամանատարը Ֆերնանդո Ֆոնտես Սոուզա դը Պերեիրան։

Հայաստանում Թամփլիերների Գերագույն հրամանատարոևւթյունը պաշտոնապես 2012 թվականին գրանցվել է «Կիլիկիայի թագավոր Լևոն Մեծագործի անվան Երուսաղեմի տաճարի ինքնիշխան ռազմական միաբանություն» անվամբ: Ուխտի հայկական բաժինը գլխավորում է Միաբանության Գերագույն հրամանատար Բագրատ Լալայանը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---