Փոքր սարքը երկու անգամ արագացնում է սմարթֆոնի կամ պլանշետի լիցքավորումը

Փոքր սարքը երկու անգամ արագացնում է սմարթֆոնի կամ պլանշետի լիցքավորումը

PanARMENIAN.Net - Բջջային հեռախոսի լիցքավորման համար նախատեսված ստանդարտ USB-կաբելն այնքան էլ արդյունավետ չէ` համակարգչի միջոցով այն շատ ավելի դանդաղ է լիացքավորվում, քան սովորական միացման կետից: Սակայն գերմանացի ինժեներները փոքր սարք են մշակել, որը կարող է սովորականից երկու անգամ ավելի արագ լիցքավորել սմարթֆոնը կամ պլանշետը USB-միացման միջոցով:

ChargeDoubler անվանումով սարքն ամրացվում է բանալիների բրելոկին, ինչը նվազեցնում է հավանական կորուստները: Բացի այդ, նոր USB-կաբելը ներկառուցված պաշտպանություն ունի վիրուսների դեմ, որոնք կարող են գրոհել օգտատերի հեռախոսը հանրային համակարգչին միանալու դեպքում: ChargeDoubler-ը հենվում է սեփական ներկառուցված պլատայի վրա:

Ի տարբերություն սովորական USB-կաբելների ChargeDoubler-ն օգտագործում է 1000 մԱ հոսանք, ինչը թույլ է տալիս ավելացնել լիցքավորման արագությունը 200 տոկոսով: Սարքը առաջարկվում է մի քանի գունային տարբերակով, իսկ ներկառուցված մագնիսները թույլ են տալիս այն ծալել: Կաբելն ունի 6 սմ երկարություն, ինչպես նաև պաշտպանություն ջրի ցալքերից:

Մյունխենում գործող WN Products ընկերությունը դրամահավաք է սկսել Kickstarter քրաուդֆանդինգի հարթակում նախագիծը կյանքի կոչելու համար: ChargeDoubler-ի առաքումները նախատեսվում են ընթացիկ տարվա օգոստոսին: Սարքի արժեքը, որն առաջարկվում է Micro USB կաբելի կամ Lightning-ի տեսքով, 12 դոլար է:

Քրաուդֆանդինգը մարդկանց (դոնորների) հավաքական համագործակցություն է, երբ մարդիկ կամավոր միավորում են իրենց դրամական միջոցները կամ այլ ռեսուրսներ, որպես կանոն, համացանցի միջոցով, սատարելու համար այլ մարդկանց ջանքերին կամ կազմակերպություններին (շահառուներին): Դրամահավաքը կարող է տարբեր նպատակների համար լինել, այդ թվում` սթարթափ ընկերությունների ֆինանսավորման, ազատ ծրագրային ապահովման ստեղծման և այլն:

Kickstarters –ը կայք է քրաուդֆանդինգի մեխանիզմով ստեղծագործական, գիտական կամ արտադրական նախագծերի իրականացման նպատակով դրամական միջոցների հավաքագրման համար: Կայքը ֆինանսավորում է տարբեր նախագծեր, այդ թվում անկախ կինեմատոգրաֆի ֆիլմերն ԱՄՆ-ում, կոմիքսների, տեսախաղերի ստեղծում և այլն:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---