ՀՀ-ն ընդլայնում է գործակցությունը ՌԴ Լենինգրադի շրջանի հետ

ՀՀ-ն ընդլայնում է գործակցությունը ՌԴ Լենինգրադի շրջանի հետ

PanARMENIAN.Net - ՌԴ Լենինգրադի շրջանի ղեկավար Ալեքսանդր Դրոզդենկոյի և Հայաստանի գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանի հանդիպմանը քննարկվել են շրջանի և Հայաստանի միջև գործակցության ընդլայնման հնարավորությունները:

«Մենք ոչ թե ուղղակի պաշտոնական հարաբերություններ ենք հաստատում, այլ իմաստալից ենք դարձնում դրանք: Հայաստանյան ընկերությունները հաջողությամբ աշխատում են Լենինգրադի շրջանում տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտում, ինչպես նաև փոքր ու միջին բիզնեսում: Հայ համայնքի ներկայացուցիչները ակտիվորեն մասնակցում են հասարակական կյանքին, այդ թվում Մեծ Հայրենականի տարիներին ցուցաբերած հերոսության մասին հիշատակը պահպանելու գործին»,-ասել է Դրոզդենկոն:

«Ուրախ եմ, որ հարաբերությունները դինամիկ կերպով են զարգանում»,-ասել է Կարապետյանը: Հեռանկարային ոլորտների թվում նա նշել է գյուղատնտեսությունը, չրի և պահածոների արտահանումը, հայտնում է ՌԴ Լնինգրադի շրջանի կառավարության մամուլի ծառայությունը:

2014-ին ՀՀ և Լենինգրադի շրջանի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է $3,96 մլն: Հայ համայնքի ներկայացուցիչները Լենինգրադի շրջանում զբաղվում են հացի և հացամթերքի արտադրությամբ, ունեն բանվորական հագուստի արտադրամասեր, շինարարական ընկերություններ:

2001-ին համագործակցություն հաստատվեց Լենինգրադի շրջանի և ՀՀ Արագածոտնի մարզի միջև համագործակցության մասին պայմանագրի ստորագրմամբ: 2012-ին ՀՀ նվիրատվությամբ Կիրովի շրջանում տեղադրվեց խաչքար` ի հիշատակ Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված զինվորների:

2013-ին Կիրովի շրջանում բացվեց Մեծ հայրենականի տարիներին քանդված Պետրոս Մեծի հուշահամալիրը` բարերար Հրաչյա Պողոսյանի միջոցներով: Այն ժամանակ էլ համաձայնագիր կնքվեց Կիրովսկի և Աշտարակի միջև համագործակցության մասին:

2013-ի սեպտեմբերի 1-ից Արագածոտնի մարզից 3 ուսանող սովորում է Պուշկինի անվան Լենինգրադի պետական համալսարանում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---