ԶԼՄ-ներ. Ռիգայի գագաթնաժողովը կնշանավորվի անդամ երկրների հանդեպ մոտեցումների վերանայումով

ԶԼՄ-ներ. Ռիգայի գագաթնաժողովը կնշանավորվի անդամ երկրների հանդեպ մոտեցումների վերանայումով

PanARMENIAN.Net - «Արևելյան գործընկերության» Ռիգայի գագաթնաժողովը սթրես-թեստ կլինի ծրագրի մասնակից երկրների համար, որոնք երազում են դառնալ ԵՄ անդամ: Գագաթնաժողովը հստակ պատասխան կտա այդ հետխորհրդային պետությունների կենտրոնական Եվրոպայի և Ռուսաստանի միջև գոյակցության հարցին: Այդ մասին ասվում է Ftimes.ru-ի հոդվածում:

Ինչպես ասվում է հրապարակման մեջ, Ռիգայում մայիսի 21-22-ի հանդիպումների գլխավոր նպատակն է ցույց տալ, որ «Արևելյան գործընկերությունը» այնքան էլ չի պարտադրում սեփական կանոնները գործընկեր երկրներին` Ադրբեջանին, Հայաստանին, Բելառուսին, Վրաստանին, Մոլդովային և Ուկրաինային: Ճգնաժամն Ուկրաինայում արդեն ցույց տվեց իրավիճակի բարդությունը, որին բախվեց այդ երկիրը: Մյուս կողմից Եվրասիական տնտեսական միությունը թակում է «Արևելյան գործընկերության» դռները: Այժմ ԵՄ-ն փորձում է նոր, անհատական մոտեցում որդեգրել, որը կնվազեցնի ինտեգրման շեշտադրումը:

Սակայն, այդպիսի «անհատական մոտեցումը» դժվար է համաձայնեցնել մարդու իրավունքների և հիմնական ժողովրդավարական արժեքների հետ, որոնք հռչակել է ԵՄ-ն, ուստի գոյություն ունեն իրական մտավախություններ ծրագրի կնեսունակության վերաբերյալ: Հատկապես, հաշվի առնելով այն, որ Հարավային Կովկասի 3 երկրները տարբեր տեսակետներ ունեն ԵՄ հետ ինտեգրման հարցում:

Վրաստանի սպասելիքները Ռիգայի գագաթնաժողովից շատ համեստ են` ԵՄ այցելությունների առանց մուտքի արտոնագրերի ռեժիմ իր քաղաքացիների համար: Սակայն գործնականում դա թույլ կտա Թբիլիսիին մերժել այն պնդումները թե երկիրը նահանջում է եվրաինտեգրումից, ինչը որոշակի մտահոգությունների տեղիք տվեց հանրության շրջանում, հատկապես հայտնի եվրոպամետ քաղաքական գործիչ, ՊՆ ղեկավար Իրակլի Ալասանիայի պաշտոնանկությունից հետո:

Առանց մուտքի արտոնագրերի ռեժիմը կարող է Թբիլիսիին «մեղմ ուժի» գործիք տալ` Հարավային Օսեթիայի և Աբխազիայի քաղաքացիներին գրավելու համար, քանի որ դա թույլ կատ անարգել Արևմուտք մեկնել վրացական անձնագրերով, ի տարբերություն ռուսական փաստաթղթերի: Ուստի, Վրաստանի նախագահը, վարչապետն ու խորհրդարանի նախագահը դիմել են ԵՄ-ին` խնդրելով «հավանություն տալ առանց վիզաների ռեժիմին»: Այնուամենայնիվ, վերջին զեկույցից երևում է, որ դեռ աշխատանքի մեծ ծավալ կա, նոր ռեժիմի հաստատումը Վրաստանի համար քիչ հավանական է:

Հոդվածում ասվում է, որ Հայաստնն ու Ադրբեջանը առանց այդ էլ արդեն սահմանափակել են հարաբերությունները ԵՄ հետ. «2013-ին միակողմանի կարգով հրաժարվելով «Ասոցացման մասին համաձայնագրից» Հայաստանը զգալիորեն սահմանափակեց ԵՄ հետ գործակցելու հնարավորությունը: Թեև Երևանը հասկացրեց, որ պատրաստ է ստորագրել Համաձայնության քաղաքական մասը, դա չի դիտարկվում որպես ԵՄ-ին անդամակցելու տարբերակ:

Ուկրաինական ճգնաժամը ստիպեց ԵՄ-ին հստակեցնել իր դիրքորոշումը: 2014-ի հոկտեմբերից ԵՄ-ն ու Հայաստանը քննարկում էին, թե ինչպես կարելի է վերափոխել «Ասոցացման մասին համաձայնագիրը», որպեսզի այն չհակասի երկրի անդամակցությանը ԵՏՄ-ին: Հետևաբար, Հայաստանն ակնկալում է կամ նոր համաձայնագրի մասին հայտարարություն, կամ, առնվազն, Հայաստանին «Արևելյան գործընկերության» ծրագրում ամրապնդող ճանապարհային քարտեզ»:

Ադրբեջանի հետ ապագա գործակցությունը սահմանափակվեց Բաքվի հայտարարությամբ այն մասին, որ երկիրը շահագրգռված չէ «Ասոցացման մասին համաձայնագիր» կնքել: Բաքուն համարում է, որ դա իրավահավասար գործակցություն չի ենթադրում: Ելնելով դրանից, Բաքուն ձգտում էր արդիականացման և ռազմավարական գործակցության առանձին մոդելի: Քանի որ ԵՄ-ն այժմ առավել ճկուն է գործում, հնարավորություններ կան նաև դրա համար: Որպես էներգակիրների այլընտրանքային մատակարար Ադրբեջանը կարևոր է ԵՄ համար Ուկրիանայում ճգնաժամի լույսի ներքո, և Բաքուն օգտագործեց տարածքային ամբողջականության հարցը, որն արծարծվեց ՌԴ-ին Ղրիմի միացումից հետո, սեփական խնդրի` ղարաբաղյան հակամարտության կարգավորման լծակներ ստանալու համար: Սակայն ԵՄ-ում ադրբեջանական կողմը բացահայտ աջակցություն չստացավ, աճում է քննադատությունը կապված մարդու իրավունքների ոտնահարումների հետ, ինչպես նաև մտահոգությունները ՌԴ ազդեցության աճի առումով: Այս ամենը հանգեցրեց նրան, որ Բաքուն ավելի կոշտ դիրքորոշում որդեգրեց ԵՄ հարցում: Ուստի, Բաքուն հազիվ թե նման լուրջ ռազմավարական որոշում կայացնի, ինչպիսին համագործակցության մասին նոր պայմանագրի ստորագրումն է:

Ինչ վերաբերում է ծրագրի ապագային, ապա Ռիգայում դժվար թե պատմական որոշումներ կայացվեն: Դա մոտեցումների վերանայում կլինի անդամ երկրների հանդեպ:

Առավել էական է այն, որ գագաթնաժողովը սթրես-թեստ կլինի ծրագրի ամբողջ պլատֆորմի համար: Վերջին փորձությունը կլինի, երբ պատերազմն Ուկրաինայում ավարտվի, և նոր, ճկուն, իբր թե հավասար գործընկերությունը կարող է չափից շատ քաղաքական հավատարմություն պահանջել Գործընկերության անդամ երկրներից, որոնց վերջին հաշվով քիչ են հետաքրքրում արմատական բարեփոխումներ պահանջող ԵՄ արժեքները, անկախ նրանից, թե ինչ են առաջարկում փոխարենը, ասվում է հոդվածում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---