«Խենթ Մաքսը» շարունակություն կունենա

«Խենթ Մաքսը» շարունակություն կունենա

PanARMENIAN.Net - Ընդամենը մի քանի օր առաջ «Խենթ Մաքսը. Ցասման ճանապարհ» (Mad Max: The Wasteland) ֆանտաստիկ ֆիլմի ռեժիսոր Ջորջ Միլլերը հայտարարեց, որ դեռևս պատրաստ չէ ձեռնամուխ լինելու ֆիլմի հաջորդ մասի ստեղծմանը: Սակայն սիկվելի հարցը կախված է ֆինանսական ցուցանիշներից. մեծ էկրանին ցուցադրության 4 օրում ֆիլմը 115 մլն դոլար է վաստակել` 150 մլն բյուջե ունենալով: Կինոդիտողներն ու քննադատները հիացած են, իսկ գալիք հանգստյան օրերը դրամական միջոցների հսկայական մուտքեր են խոստանում: Warner Bros կինոստուդիան չէր կարող հրաժարվել այդպիսի «ոսկու հանքից»:

Ջեֆ Գոլդսմիթի հետ մասնակցելով ճեպազրույցին` ռեժիսորը հայտնել է, որ ֆիլմաշարի հինգերորդ ֆիլմը նկարահանվելու է և նույնիսկ հրապարակել է, թե ինչպես է այն կոչվելու:

Հետապոկալիպտիկ ֆիլմում ներկայացված է աշխարհը՝ միջուկային պատերազմից հետո, որում տիրում են դաժան բռնակալները, իսկ սովորական մարդիկ կենաց ու մահու ամենօրյա պայքար են մղում գոյության պահպանման համար։

Միլլերն ասել է, որ այս պահին նա սեղանին արդեն ունի մեկ պատրաստի սցենար և մեկ վեպ, որոնք հայտնվեցին «Ցասման ճանապարհի» նկարահանումների ձգձգման և սյուժեի վրա մանրակրկիտ աշխատելու շնորհիվ, պատմությունն ուղղակի ընդլայնվեց: Ռեժիսորը չպատմեց սցենարի և վեպի բովանդակությունը, փոխարենը հայտարարեց, որ հաջորդ սերիան կոչվելու է «Խենք Մաքսը. Ամայություն»: «Խենթ Մաքսը. Ցասման ճանապարհ» ֆիլմը ցուցադրվում է երևանյան «Մոսկվա» և «Սինեմա սթար» կինոթատրոններում:

Ընթերցեք նաև ֆիլմի մասին PAN-ի գրախոսությունը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---