Վրաստանի իշխանությունները մտահոգ են. Բնակչության 31 %-ը կողմ է ԵՏՄ-ին անդամակցելուն

Վրաստանի իշխանությունները մտահոգ են. Բնակչության 31 %-ը կողմ է ԵՏՄ-ին անդամակցելուն

PanARMENIAN.Net - National Democratic Institute (NDI – США) թբիլիսյան գրասենյակի անցկացրած սոցհարցման արդյունքները վկայում են, որ հակասությունները Վրաստանի հասարակության մեջ խորանում են, ինչպես նաև առաջանում է արտաքին քաղաքական ուղղվածությունը փոխելու սոցիալական պահանջ: Ըստ հարցման արդյունքների, մասնակիցների 31 %-ը կողմ է ԵՏՄ-ին անդամակցելուն, դեմ է` 41 %-ը: Նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, մեկնաբանելով այս տվյալները, իրավիճակը տագնապալի է համարել և ուսումնասիրության կարոտ, գրում է «Նեզավիսիմայա գազետան»: Վրաստանի արևմտամետ նախագահի մտահոգությունը հասկանալի է, գրում է պարբերականը: Մեկ տարի առաջ ԵՏՄ-ին անդամակցելու կողմնակիցները Վրաստանում 15 % էին կազմում: Այն ժամանակ, թեպետ նաև այսօր, «արևմտամետները» այդ տվյալներն ուռճացված համարեցին` բացատրելով ստացված արդյունքը բնակչության քաղաքական անպատրաստությամբ, որը շփոթել է ԵՄ-ն և ԵՏՄ-ն:

Սակայն եվրասիական ընտրության կողմնակիցների աճը հապավումներով բացատրելը շատ մակերեսային կլիներ: Առավել ևս, որ նույն հետազոտության համաձայն, ՆԱՏՕ-ին անդամակցելու կողմնակիցների թիվը հասել է 65 %-ի, այն դեպքում, երբ նախորդ տարի այն կազմում էր 72-76 %: Եվ այստեղ խառնաշփոթ հաստատ չկա:

Վերլուծելով տվյալները` Financial Times-ը գրում է, որ եվրասիական ինտեգրման կողմնակիցների երկնիշ աճը կարող է կապված լինել նրա հետ, որ Վրաստանում պայմաններ են առաջացել ռուսական աշխարհաքաղաքական ուղեծիր վերադառնալու համար` Եվրոպայի հետ մերձեցման գործընթացից հիասթափվելու պատճառով:

Իրականում, եթե դիտարկենք վերջին տարիների Վրաստանի հարաբերությունները ԵՄ և ՆԱՏՕ-ի հետ, ապա աչքի է զարնում հետևյալ սխեման. Թբիլիսին կատարում է հանձնարարականները և հորդորները, իսկ փոխարենը ստանում է միայն գովասանքներ ու մշուշոտ խոստումներ` մի օր «ընտանիքին» միանալու մասին:

Հատկապաես բավարար չեն Վրաստանի համար գործերը ՆԱՏՕ-ի պարագայում: Երկիրը վաղուց արդեն չի մասնակցում դաշինքի ռազմական գործողությունների, այդ թվում, ասենք հեռավոր Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում, սակայն բաժնեմասային մասնակցության տոկոսային առումով դաշինքի առաջատարների շարքում է` զիջելով միայն ԱՄՆ-ին: Կորուստները, որոնք կրում է փոքրաթիվ ու սակավաբնակ Վրաստանը, շատ զգայուն են: Սակայն, դատողություններ անելով ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցելու մասին, դաշինքի պաշտոնյաները շեշտում են, որ հարցը սկզբունքորեն լուծված է, սակայն չեն պատասխանում այն հարցին, թե երբ է դա լինելու և ձեռնպահ են մնում ՆԱՏՕ-ին անդամակցելու Գործողությունների ծրագիր ներկայացնելուց, որը վերջին քայլն է անդամակցությունից առաջ: Պատահական չէ, որ օրերս Բրյուսելում հանդիպման ժամանակ խորհրդարանի խոսնակ Դավիթ Ուսուպաշվիլին հայտարարեց, որ ավելի մեծ որոշակիություն կցանկանար. լամ Վարստանին կտրամադրվի Գործողության ծրագիր, կամ կհայտարարվի, որ Վրաստանին այն պետք չէ:

Անկատար են մնում Վրաստանի հույսերը նաև Եվրամիության գծով: Թբիլիսին հուսով էր, որ Ռիգայի գագաթնաժողովում կհայտարարվի ԵՄ հետ առանց մուտքի արտոնագրերի ռեժիմի մասին, սակայն դա տեղի չի ունենա: FT-ն մեջբերում է վրաց քաղաքական գործիչ Էկա Մետրեվելիին». «Ինչ-որ քաղցրաբլիթ է հարկավոր Արևմուտքից…Նախորդ տարվա հուլիսին Վրաստանը ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիր կնքեց, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Գործողության ծրագիր չտրամադրվեց, իսկ ԵՄ-ն հետաձգեց վիզային ռեժիմի ակնկալվող մեղմացումը»:

Թերթը նշում է նաև, որ Արևմուտքի հանդեպ Վրաստանի բնակիչների դժգոհության անուղղակի առիթ կարող է հանդիսանալ նաև իրավիճակն Ուկրաինայում` մեջբերելով մեկ այլ գործչի` Գիա Նոդիայի խոսքը. «Վրացիներից շատերը Եվրոպային անվճռական են համարում: Մարդկանց գիտակցության մեջ հարցեր են առաջանում Եվրոպայի հետ կապերի օգուտների և ՌԴ հետ առճակատման մեջ չմտնելու ցանկության շուրջ»: Պակաս կարևոր չէ նաև այն, որ նոր վրացական իշխանությունները, չհրաժարվելով Արևմուտքի հետ ինտեգրումից, մեկ այլ կարևոր խնդիր հռչակեցին ՌԴ հետ հարաբերությունների կարգավորումը: Առևտրի վերականգնումն իհարկե Վրաստանի բոլոր խնդիրները չլուծեց, բայց դրական միտումներն ակնհայտ են: Դա իր դերն ունեցավ նաև Վրաստանում ռուսամետ կուսակցությունների ու կազմակերպությունների ազդեցության տարածման գործում, ուստի դրանց մի մասը 2016-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին կարող է մանդատներ ստանալ ու խախտել արևմտամետ կուսակցությունների բազմամյա մենաշնորհը:

Մինչդեռ նախկին խոսնակ, «Միավորված ժողովրդավարական շարժում» միավորման առաջնորդ Նինո Բուրջանաձեն վստահ է, որ Վրաստանում իրականում ԵՏՄ հետ ինտեգրման կողմնակիցները շատ ավելին են, քան 31 տոկոսը: Ըստ նրա, թվերը նվազեցվել են:

Ըստ վրաց փորձագետների, որոնք չեն վիճարկում ներկայացված թվերը, պատճառները 3-ն են: Առաջինը`Արևմուտքի պասիվությունը Վրաստանի հետ հարաբերություններում: Երկրորդը` գյուղատնտեսության հետ կապված վրաց գործարարների տրամադրությունները, որոնք մուտք ստացան ռուսական շուկա, մինչդեռ եվրոպականը փակ է մնում նրանց համար կամ սահմանափակ: Երրորդը` ռուսական քարոզչության արդյունավետությունը կաբելային հեռուստատեսությունների միջոցով: Մասնավորապես, այդ նույն հարցման համաձայն, մասնակիցների 38% տոկոսը դիտում է Առաջին ալիքի ծրագրերը, 30%` ՌՏՌ-ի, 20%` ՌենՏՎ-ի և այլ ռուսական ալիքների, իսկ CNN, օրինակ, դիտում է հարցվածների ընդամենը 15%-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---