Վարչապետ․ «Նաիրիտ»-ի աշխատակիցների աշխատավարձերի պարտքը կմարվի մինչև տարեվերջ

Վարչապետ․ «Նաիրիտ»-ի աշխատակիցների աշխատավարձերի պարտքը կմարվի մինչև տարեվերջ

PanARMENIAN.Net - «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների աշխատավարձերի պարտքը կմարվի մինչև տարեվերջ․ կառավարությունը դրա համար ամեն ինչ կանի։ Այս մասին մայիսի 20-ին Ազգային ժողովում հարց ու պատասխանի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ պատասխանելով ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի հարցին։

Արդեն նախկին նաիրիտցիներն մայիսի 20-ին կրկին բողոքի ցույցով Ազգային ժողովի շենքի առջև էին: Նրանց պահանջը նույնն է ՝ մարել իրենց արդեն 18 ամսվա աշխատավարձերի պարտքը: Tert.am-ի հետ զրույցում Սուրեն Սահակյանը նշեց, թե կոնկրետ ինքը 1մլն-ից ավելի գումար ունի ստանալու:Ըստ նրա, եթե մինչև հիմա պաշտոնյաները իրենց խոստումներով էին խաբում, հիմա էլ չեն էլ խաբում: «Մի ժամանակ խաբում էին, խոստում չէր, խաբել էր, հիմա խաբող էլ չկա»,- ասաց նա:

«Մեկ տարվա ընթացքում բազմիցս հանդիպել ենք գործարանի աշխատակիցների հետ։ Խնդիրը շատ խորն է ու բազմաբնույթ, այն կուտակվել է տարիների ընթացքում։ Հիմա մենք փորձում ենք դրան լուծում տալ, կա ՀՀ նախագահի և վարչապետի հանձնարարականը։ Մայիսի վերջին և հունիսի սկզբին կոնկրետ առաջարկներ կունենանք այս ուղղությամբ»,- ասաց Աբրահամյանը։

Այս պահին գործարանի աշխատակիցներին պարտքը մոտ 18 ամսվա է: 2015թ. փետրվարի 6-ին, համաձայն 2014թ. դեկտեմբերի 2-ից ընկերության բոլոր աշխատողներին բաժանված ծանուցագրերի, 1700 մարդ ազատվել էր աշխատանքից: Այս պահին գործարանի աշխատակիցներին պարտքը մոտ 12 ամսվա է: Ապրիլի 28-ին գործարանի աշխատակիցները ստացել են մեկ ամսվա աշխատավարձերը: «Նաիրիտ»-ի շահագործման տեխնիկական ու ֆինանսական կենսունակությունը գնահատելու համար Համաշխարհային բանկը ուսումնասիրությունն է սկսել գործարանում։ Այն դեռ ընթացքի մեջ է։

Համաշխարհային բանկը հայտարարել էր, որ մտադիր է Հայաստանին 110 հազար դոլարի դրամաշնորհ տրամադրել։ Վերլուծությունները և հիմնական գնահատականները տրամադրվելու են Հայաստանի կառավարությանը, որպեսզի վերջինը գործարանի ապագայի վերաբերյալ կարևոր որոշումներ կայացնի:

«Նաիրիտ» գիտաարտադրական միավորումը ԽՍՀՄ տարածքում քլորոպրենային կաուչուկի արտադրության մենաշնորհ ուներ: 2006-ին ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը 40 մլն դոլարով վաճառվել էր Rhinoville Property Limited բրիտանական կոնսորցիումին, բաժնետոմսերի մնացած 10 տոկոսը Հայաստանի կառավարությանն է: 2010-ի ապրիլից արտադրությունը գործարանում դադարեցվել էր: Այս պահին արժեթղթերի 90 տոկոսը ռուսական Մեջգոսբանկի մոտ է, որոնք գրավադրված են:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---