Ղրղզստանի նախագահն ավարտել է ԵՏՄ-ին անդամակցության պայմանագրերի վավերացումը21 մայիսի 2015 - 12:19 AMT PanARMENIAN.Net - Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևը մայիսի 21-ին ստորագրել է նախօրեին երկրի խորհրդարանում ընդունված Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Ղրղզստանի անդամակցության մասին միջազգային պայմանագրերի վավերացման մասին օրինագիծը: 2014-ի դեկտեմբերի 23-ին ԵՏՄ անդամ պետությունների ղեկավարները ստորագրեցին ԵՏՄ-ին Ղրղզստանի միանալու մասին պայմանագիրը:Փաստացի անդամակցումը տեղի կունենա միավորման բոլոր անդամների կողմից վավերացման գործողությունների ավարտից հետո: «Մենք լավ պայմաններ ապահովեցիքն, միայն դրանից հետո պայմանագիրը ստորագրվեց: Անդամակցումը ԵՏՄ-ին ղրղզական ապրանքների համար կբացի մոտ 200-միլիոնանոց շուկա»,-հայտարարել է նախագահը: Նա նշել է, որ անդամակցելով ԵՏՄ-ին, Ղրղզստանը կդադարի լինել «սպեկուլյատիվ տնտեսությամբ երկիր» և կսկսի դինամիկ զարգանալ, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: 2015-ի մայիսի 20-ին Ղրղզստանի խորհրդարանն ընդունեց ԵՏՄ-ին անդամակցության միջազգային պայմանագրերի վավերացման մասին օրինագիծը: Կողմ քվեարկեց 96 պատգամավոր, դեմ` 2-ը: Խորհրդարանի խոսնակ Ասլիբեկ Ժեենբեկովն ասաց, որ «դա ճակատագրական որոշում է, որը պատմական կլինի պետության ապագայի համար: Մենք ճանապարհ ենք բացում նոր տնտեսական հնարավորությունների համար»: Այժմ ասաց նա, պայմանագիրը պետք է վավերացնեն ՌԴ, Ղազախստանի, Բելառուսի և Հայաստանի խորհրդարանները: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ղրղզստանի խորհրդարանը նամակներ կուղղի ԵՏՄ անդամ պետությունների խորհրդարաններին` խնդրելով արագացնել ԵՏՄ-ին իրենց երկրի անդամակցության վերաբերյալ պայմանագրի վավերացումը: Այդ մասին մայիսի 20-ի նիստում հայտնել է խորհրդարանի նախագահ Ասիլբեկ Ժեենբեկովը: Պատգամավորները քննարկել են ԵՏՄ-ին Ղրղզստանի միանալու մասին պայմանագրի վավերացման օրինագիծը: Ղրղզստանի վարչապետ Տեմիր Սարիևը նշել է, որ վավերացման գործընթացները Ղազախստանում և Ռուսաստանում արդեն սկսվել են` հավելելով, որ վարչապետների առաջիկա հանդիպմանը նա կդիմի վավերացման գործընթացն արագացնելու խնդրանքով: «Վերջին հարցումների համաձայն բնակչության 80-90 տոկոսը հավանություն է տալիս ԵՏՄ-ին միանալու քաղաքականությանը: Նախագահը, խորհրդարանը, կառավարությունը միասնական էին այս որոշման հարցում: Մենք գիտենք, որ դա մի օրում չի արվել, 3 տարի մեծ աշխատանք է տարվել: Երբ ընդունվեց Ճանապարհային քարտեզը, ենթադրվում էր, որ աշխատանքները կավարտվեն մինչև 2015-ը, իսկ կանդամակցենք 2016-ին: Սակայն նախագահ Ատամբաևը դիմեց երկրների նախագահներին, որպեսզի պայմանագիրը կնքվի 2015-ի մայիսին: Հիմա խնդրում ենք, որ արագացվի վավերացումը, երբ դա արվի, մաքսային սահմանները Ղրղզստանի և Ղազախստանի միջև կբացվեն»,-ասել է Սարիևը: Պատգամավորներն առաջարկել են վավերացման գործընթացն արագացնելու վերաբերյալ խնդրանքով նամակներ ուղարկել ՌԴ, Ղազախստանի, Բելառուսի և Հայաստանի խորհրդարաններին: Խոսնակը նշել է, որ նամակները կուղարկվեն մոտ ապագայում, հայտնում է Knews.kg-ն: Մայիսի 8-ին Մոսկվայում ՌԴ, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի միության առաջին գագաթնաժողովում ԵՏՄ երկրները որոշում կայացրեցին ԵՏՄ-ին Ղրղզստանի անդամակցության մասին: 2014-ի դեկտեմբերի 23-ին ԵՏՄ անդամ պետությունների ղեկավարները ստորագրեցին ԵՏՄ-ին Ղրղզստանի միանալու մասին պայմանագիրը: Որոշ ժամանակ կողմերին չէր հաջողվում համաձայնության գալ որոշ հարցերում: Ինչպես ավելի վաղ լրագրողներին էր ասել ՌԴ նախագահ Յուրի Ուշակովը, Ղրղզստանը մարտին առաջարկեց որոշ փոփոխություններ կատարել արձանագրություններում, «որոնք տրամաբանական չեն թվում միության անդամներին»: Ղրղզստանի կառավարությունը մայիսի 4-ին հավանություն տվեց Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) անդամակցելու վերաբերյալ պայմանագրի արձանագրությունների նախագծերին: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Խոսնակ․ Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից՝ պաշտոնապես հերքվում է Նա նշել է, որ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ Փաստաբան․ Քերոբյանի գործով քննությունն անարդյունավետ է, սահմանափակումները՝ ոչ համաչափ Ըստ նրա, բոլոր գործողությունները հնարավոր էր իրականացնել 2 ամսում Մախսուդյան․ Փաշինյանը երաշխիք է տվել` ոսկեպարցիների ուզածով է լինելու Մախսուդյանը Վերին Ոսկեպարի մասին հարց է ուղղել, Փաշինյանն ասել է, որ փորձելու են անկլավների հետ փոխանակել |