Հավաքարար-ռոբոտներ` գերմանացի ինժեներներից

Հավաքարար-ռոբոտներ` գերմանացի ինժեներներից

PanARMENIAN.Net - Աստիճանաբեր ռոբոտները դուրս են մղում մարդկանց մի շարք մասնագիտություններից` լավ է դա, թե վատ, ժամանակը ցույց կտա: Այս անգամ մեքենաները հավակնում են հավաքարարների հաստիքին: Շտուտգարդտում գտնվող Ֆրաունգոֆերի ինստիտուտի ռոբոտատեխնիկները փորձարկում են ռոբոտների, որոնք կարող են գրասենյակներ հավաքել ու դատարկել աղբամանները:

Հատուկ տեսախցիկների և ծրագրային ապահովման միջոցով հավաքարար-ռոբոտը կարող է արդյուանվետ կերպով տարբերակել կերպարները` որոշելով աղբի ու կեղտի առկայությունը հատակին և աղբամանների լցված լինելու աստիճանը: Օգտագործելով տեսախցիկները` մեքենան իր համար ստեղծում է տարածքի քարտեզը, որպեսզի նույնիսկ մեծ գրասենյակում կարողանա վերադառնալ լիցքավորման բազային կամ զամբյուղներից աղբը հանող սայլակին: Ռոբոտը ինքնավար է և ձեռքով միացնելու կարիք չունի: Սարքը կարող է իր գործողությունները կատարել ըստ ժամանակացույցի, այդ թվում նաև ոչ աշխատանքային ժամերին, երբ գրասենյակները դատարկ են:

Այս պահի դրությամբ խոսքը գնում է մշակման դեռևս սկզբնական շրջանի մասին և արագությունը համեմատաբար մեծ չէ: Եթե Գերմանիայում մարդ-հավաքարարը մեկ ժամում մաքրում է 400-500 քմ գրասենյակային տարածք, ապա ռոբոտին հաջողվում է մեկ ժամում հավաքել միայն 100-120 քմ: Այսպիսով, առևտրայնացման համար մեքենան այս փուլում պիտանի չէ: Սակայն մոտ ապագայում ինժեներները մտադիր են զգալիորեն ավելացնել հավաքարար-ռոբոտի արագությունը:

Ընթերցեք նաև. Սեփական քաշից 100 անգամ ծանր բեռ բարձրացնող ռոբոտներ են ստեղծվել

Робот-уборщик / Фотография: Fraunhofer IPA
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---