ԵԱՀԿ գործող համանախագահը շնորհակալ է ՄԽ-ին ղարաբաղյան հակամարտության կարգավորման ջանքերի համար

ԵԱՀԿ գործող համանախագահը շնորհակալ է ՄԽ-ին ղարաբաղյան հակամարտության կարգավորման ջանքերի համար

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ գործող համանախագահ, Սերբիայի ԱԳ նախարար Իվիցա Դաչիչը հանդիպել է Բելգրադում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:

Ինչպես ասվում է ԵԱՀԿ պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրության մեջ, հանդիպմանը ներկա են եղել ՌԴ-ն, Ֆրանսիան և ԱՄՆ-ն ներկայացնող համանախագահներ Իգոր Պոպովը, Պիեռ Անդրիեն և Ջեյմս Ուորլիքը: Հանդիպմանը մասնակցել է նաև գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը և Հարավային Կովկասի գծով գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջելո Գնեդինգերը: Դաչիչը երախտագիտություն է հայտնել ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին իրենց աշխատանքի համար:

Ինչպես գրել է իր միկորբոլգոմ ամերիկացի համանախագահը, «այսօր Բելգրադում քննարկեցինք ղարաբաղյան հարցը Սերբիայի ԱԳՆ ղեկավար Դաչիչի հետ: Կարող ենք միասին աշխատել խաղաղ համաձայնագրի վրա»:

Աշխատանքային այցով Լատվիայում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանըմայիսի 21-ին Ռիգայում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության Արևելյան գործընկերության առաջնորդների հանդիպմանը: ՀՀ ղեկավարն անդրադարձավ նաև ԼՂՀ հակամարտությանը՝ նշելով. այն շարունակում է լրջագույն մարտահրավեր մնալ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ եվրոպական անվտանգության համար:

«Ադրբեջանը չի դադարեցնում սադրանքների, սպառնալիքների և հակահայկական քարոզչության իր գործելաոճը՝ ձգձգելով հակամարտության կարգավորման գործընթացը: Հակահայկական արշավը զուգորդվում է Ադրբեջանում մարդու իրավունքների կոպիտ խախտումների հետ, իսկ ռեժիմի ընդդիմախոսները վաղուց որակվում են որպես Հայաստանի գործակալներ:

Մեր ընդհանուր տարածաշրջանային անվտանգությանը սպառնացող Ադրբեջանի անպատասխանատու քայլերը չպետք է անարձագանք մնան եվրոպական գործընկերների կողմից։ Դրանք պետք է արժանանան համարժեք գնահատականի: Ուստի կոչ եմ անում տուրք չտալ տարբեր միջազգային հարթակներում Ադրբեջանի ապակառուցողական նախաձեռնություններին և դրանով իսկ չկիսել պատասխանատվությունը տարածաշրջանում լարվածության ավելացման հարցում»,- ասել է Սերժ Սարգսյանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---