Հանրությունը՝ էլէներգիայի սակագնի բարձրացման դեմ. Ավտոերթի ու մեծ երթի են պատրաստվում22 մայիսի 2015 - 15:38 AMT PanARMENIAN.Net - Հանրությունը շարունակում է բողոքել էլէներգիայի սակագնի հնարավոր բարձրացման դեմ ու արդեն բողոքի ակցիաներ է նախաձեռնում: Վաղը, օրինակ՝ մայիսի 23-ին, ժամը 17:00-ին, «Ոչ թալանին» քաղնախաձեռնությունը իրազեկման ավտոերթ է կազմակերպում, որի նպատակն է քաղաքացիներին իրազեկել մայիսի 27-ին էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ կանայալիք մեկ այլ մեծ երթի մասին: ՀԷՑ-ը մայիսի 8-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացրած հայտով առաջարկում է էլեկտրաէներգիայի սակագինը բնակչության համար բարձրացնել 17 դրամով: Արդյունքում` ցերեկային սակագինը բնակչության համար առաջարկվում է ներկայիս 41.85 դրամ/կՎտ ժ-ից դարձնել 58.93 դրամ/կՎտ ժ, գիշերայինը` 31.85 դրամ/կՎտ ժ-ից` 48.93 դրամ/կՎտ ժ: Ավտոերթը կմեկնարկի «Հրազդան» մարզադաշտի հարակից ավտոկայանատեղիից: Մասնակիցները կշարժվեն հետևյալ երթուղով. Հաղթանակի կամուրջ-Մաշտոցի պողոտա- Ամիրյան-Մաշտոց-Բաղրամյան- Կոմիտաս-Դավիթ Անհաղթ-Ռուբինյանց- Գայի պողոտա-Հեռուստաաշտարակից դեպի Էրեբունի- Արցախի պողոտա-Վստրեչից դեպի Հայրենիք-Գարեգին Նժդեհի հրապարակ-Բագրատունյաց- Մալաթիա- Լենիգրադյան- Հալաբյան- Դավթաշեն: Բողոքի մյուս երթը մայիսի 27-ին է նախատեսվում՝ ժամը 19:00-ին: Ազատության հրապարակից երթ է մեկնարկելու, որի մասնակիցների բողոքը նույնն է լինելու: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ Ալիևը կրկին Զանգեզուրի միջանցք է պահանջում․ «ՀՀ–ն չի կարող հրաժարվել եռակողմ հայտարարության այդ դրույթից» «Այնտեղ գրված է, որ պետք է տրանսպորտային հաղորդակցություն լինի, որը հսկելու են ՌԴ սահմանապահները»,–ասել է նա |