ԵԽ նախագահն «անիմաստ և ոչ այնքան խելացի» է որակել Ադրբեջանի պահվածքը Ռիգայում

ԵԽ նախագահն «անիմաստ և ոչ այնքան խելացի» է որակել Ադրբեջանի պահվածքը Ռիգայում

PanARMENIAN.Net - Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը խստորեն քննադատել է Ադրբեջանին՝ «անիմաստ և ոչ այնքան խելացի» որակելով այդ երկրի ներկայացուցչի պահվածքը Ռիգայում` «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի ընթացքում։

Գագաթնաժողովի ավարտից րոպեներ անց, միջանցքում պատասխանելով ադրբեջանցի լրագրողի այն հարցին, թե արդյոք այլ հակամարտությունները, հատկապես՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ներառվա՞ծ էին գագաթնաժողովի օրակարգում, Շուլցը նշեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մտահոգում է Եվրամիությանը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

«Մենք հույս ունենք, որ Ուկրաինայի արևելքում իրադարձությունները նմանատիպ ընթացք չեն ստանա և դա չի վերածվի սառեցված հակամարտության, սակայն ավելի լայն մասշտաբներով։ Այդ թեման այսօր քննարկվել է», - ասաց Եվրոպայի խորհրդարանի նախագահը՝ շարունակելով. - «Ինչ վերաբերում է Ադրբեջանին՝ հենց Ադրբեջանի ներկայացուցիչը ինչ-որ մի պահի արգելափակեց գագաթնաժողովի եզրափակիչ հռչակագրի ընդունումը։ Ես դա, անկեղծ ասած, անիմաստ և ոչ այնքան խելացի քայլ եմ համարում»։

Շուլցը հայտարարեց, որ ինքն անձամբ բարձրացրել է Ադրբեջանի ներսում տիրող իրավիճակի հարցը։ «Ես ինքս այդ հարցը բարձրացրեցի, և որպես Եվրոպական խորհրդի նախագահ ես պնդում եմ, որ Ադրբեջանի կառավարությունը նկատի ունենա, որ մենք բացարձակապես անբավարար ենք համարում այդ երկրում ժողովրդավարության զարգացման ընթացքը։ Այն, որ այդ երկրում քաղաքական բանտարկյալներ կան, մեզ համար բացարձակապես անընդունելի է», - նշեց նա՝ հավելելով, սակայն, որ ամեն դեպքում Եվրամիությունը պետք է շարունակի երկխոսությունը Ադրբեջանի հետ։

Երբ ադրբեջանցի լրագրողները հայտարարեցին, որ Ադրբեջանի իշխանությունների կարծիքով Ուկրաինայում այս ամենը տեղի է ունենում այն պատճառով, որ «ժամանակին չեն կանխվել հայ անջատականների քայլերը Լեռնային Ղարաբաղում», Եվրոպական խորհրդարանի նախագահը հակադարձեց. - «Ես համաձայն չեմ։ Յուրաքանչյուր հակամարտություն յուրահատուկ է, չի կարելի մեկը մյուսի հետ համեմատել։ Դա չի նշանակում, որ մենք պետք է հանձնվենք և չպայքարենք սառեցված հակամարտությունների դեմ։ Եվ այդ առումով, նրանք, ովքեր զուգահեռներ են անցկացնում, իրավացի են՝ մենք պետք է լուծում գտնենք թե՛ մեկ, թե՛ մյուս դեպքում, սակայն չի կարելի համեմատել երկու տարբեր երկրներում առկա իրավիճակը։ Յուրաքանչյուր դեպքում պետք է լուծում գտնել՝ ելնելով կոնկրետ իրադրությունից»։

Լատվիայի մայրաքաղաքում Ադրբեջանի վարքագիծը մեկնաբանել է նաև Լեռնային Ղարաբաղի նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը: Ադրբեջանի պահվածքը Ռիգայում այսօր տեղի ունեցած Արևելյան գործընկերության գագաթնաժողովում ցույց է տալիս, թե ինչպիսի պետություն է այդ երկիրը. հերթական ապակառուցողական դիրքորոշումն է ցուցաբերել, ասել է նա, հայտնում է Panorama.am-ը:

Հռչակագրի մեջ, որտեղ խոսքը գնում էր աջակցության մասին Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և նաև Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների ջանքերին և արված հայտարարություններին 2009 թվից սկսած: «Այսինքն՝ խոսքը գնում է լ՛Աքվիլայի, Մուսկոկայի, Դովիլի, Լոս Կաբոսի և Էնիսկիլենի հայտարարությունների մասին, որոնց վերաբերյալ մենք բազմիցս ասել ենք, որ մեր մոտեցումները համահունչ են այդ հայտարարություններում արված առաջարկներին և դրույթներին, Ադրբեջանն է, որ մինչև հիմա չի արտահայտվել այդ հարցով: Այս անգամ դա մտավ նաև Եվրaմիության և Արևելյան գործընկերության երկրների այդ ընդհանուր հռչակագրի մեջ, և Ադրբեջանը ինչ-որ խնդիրներ ուներ դրա հետ: Եվ այդ էր պատճառը, որ իրենց արտգործնախարարը լքեց դահլիճը, այո, և փորձում էին իրեն հետ բերել, բայց այդպես էլ չստացվեց, և վերջում համապատասխան բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ հռչակագիրը կընդունվի, իսկ Ադրբեջանը իր առարկությունը կներկայացնի համապատասխան կետի վերաբերյալ»,-ավելի ուշ պարզաբանեց ՀՀ ԱԳ նախարարը:

Այսինքն, ինչի մասին է խոսքը գնում՝ խոսքը գնում է նրա մասին, որ Հայաստանը և միջազգային հանրության բավական կարևոր մասը՝ Եվրամիության անդամ երկրները և նաև այլ՝ «Արևելյան գործընկերության» երկրները, միակարծիք են այդ հարցի վերաբերյալ, իսկ Ադրբեջանը նորից դեմ դուրս եկավ»:

Բաբայանի խոսքով, միջազգային հանրության «չափից դուրս հանդուրժողական» վարքագծի պատճառով է, որ Ադրբեջանը նման դիրքորոշում է ցուցաբերում:

«Ինչո՞ւ պետք է եվրոպական խաղերն անցկացվեն Ադրբեջանում: Ադրբեջանը ոչ աշխարհագրորեն է Եվրոպայի մաս, Ադրբեջանը բռնապետական երկիր է, կոռումպացված է, խախտում է միջազգային բոլոր կոնվենցիաները, իր իսկ սահմանադրությունը, բայց այդ երկրում են անցկացնում եվրոպական խաղերը: Մենք տեսնում ենք, թե օրեցօր այդ երկիրն ինչպիսի լկտի է դառնում: Քաղաքակիրթ աշխարհը պետք է մտածի, հակառակ դեպքում այդ երկիրը շարունակելու է իր ապակառուցողական դիրքորոշումը»,-հայտարարեց Դավիթ Բաբայանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---