Լևոն Հայրապետյանի գործով նախաքննությունն ավարտվել է

Լևոն Հայրապետյանի գործով նախաքննությունն ավարտվել է

PanARMENIAN.Net - Դադարեցվել է հայտնի ձեռնարկատեր և բարերար Լևոն Հայրապետյանի գործով նախնական քննությունը:

«Այսօր (մայիսի 24-ին) Հայրապետյանին հայտնեցին, որ Իզմեստևի հանդեպ խարդախության մասին ՌԴ ՔՕ 159-րդ հոդվածի 4-րդ մասով (առանձնակի խոշոր չափերի խարդախություն) քրեական գործով նախաքննությունն ավարտված է»,-ասել է գործարարի փաստաբար Ռուբեն Մարգարյանը, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Ըստ փաստաբանի, քննությունը միայն դատապարտված սենատորի մոր ցուցմունքն ունի, թե մեղավորության ինչ այլ ապացույցներ կան, պաշտպանությունը կիմանա, ծանոթանալով քրեական գործին:

«Այս գործը եզակի է նրանով, որ, հավանաբար, ՌԴ պատմության մեջ առաջին անգամ քննությունը հայտնի բարերարի այսքան ակտիվ ու արագ քրեական հետապնդում է իրականացնում` ելնելով մի շարք սպանությունների համար ցմահ ազատազրկման դատապարտված տուժողի շահերից»,-ասել է Մարգարյանը:

Լևոն Հայրապետյանը մեղադրվում է 2009 թվականին «Սիստեմա» ընկերությանն Ուրալ Ռահիմովի կողմից «Բաշնեֆտ»-ի վաճառքին ներգրավվածության համար: Մասշտաբային արբիտրաժային գործընթացի հետևանքով «Բաշնեֆտ»-ը վերադարձվել է պետությանը: Հետաքննության տվյալներով` Հայրապետյանը խաբեությամբ յուրացրել է Իզմեստևին պատկանող 700 000 դոլարը:

Մինչդեռ այսօր` մայիսի 25-ին Մոսկվայի քաղաքային դատարանը կստուգի Լևոն Հայրապետյանին տնային կալանքի տակ պահելու օրինականությունը:

Քննիչի միջնորդագրի համաձայն՝ Հայրապետյանի տնային կալանքի ժամկետը հաստատված է մինչև հուլիսի 28-ը, սակայն փաստաբանները բողոքարկել են այդ որոշումը: Այդ ընթացքում նախատեսվում է մի շարք փաստաթղթեր առգրավել, ինչպես նաև մի շարք քննչական գործողություններ անցկացնել, սակայն հատկապես ինչ գործողությունների մասին է խոսքը, գերատեսչությունը չէր հստակեցրել: Դատախազը քննության պահանջը հիմնավորված է համարել և հավանություն տվել:

Պաշտպանությունը նշել է, որ վերջին 4 ամսում ոչ մի քննչական գործողություն Հայրապետյանի մասնակցությամբ չի անցկացվել, հետևաբար, հարկ չկա նրան տնային կալանքի տակ պահել:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ձեռներեց և բարերար Լևոն Հայրապետյանի գործը, որը մեղադրվում է «Բաշնեֆտի» բաժնետոմսերի յուրացմանը մեղսակից լինելու մեջ, առանձին վարույթ է ընդունվել հետաքննության մոտալուտ ավարտի կապակցությամբ: Այս մասին ապրիլի 13-ին հայտնել է դատախազության ներկայացուցիչը Մոսկվայի Բասմանի շրջանի դատարանում, որը դիտարկում է Հայրապետյանի տնային կալանքի ժամկետը երկարացնելու հարցը: «Հայրապետյանի գործն առանձին վարույթով կքննվի հետաքննության մոտալուտ ավարտի կապակցությամբ»,-ասել է դատախազը:

Իր հերթին պաշտպանությունը հայտարարել է Հայրապետյանին ներկայացված մեղադրանքների մեղմացման մասին, քանի որ գործն առանձին վարույթ է ընդունվել իսկ քննության փաստարկներն ապացուցված չեն: Ըստ փաստաբանի, Հայրապետյանին մեղադրում են յուրացման մեջ, այն դեպքում, երբ մինչ այդ դրանից բացի նրան մեղադրում էին նաև «ապօրինի ստացած միջոցներն օրինականացնելու մեջ»:

Նախորդ տարվա հուլիսի 24-ին գործարար Լևոն Հայրապետյանին, որին կասկածում են հափշտակումների և «Բաշնեֆտի» բաժնետոմսերի ապօրինի օրինականացման մեջ, ՌԴ Քննչական կոմիտեն մեղադրանք ներկայացվեց ՌԴ ՔՕ 160 (յուրացում և վատնում) ու 174 (փողերի լվացում) հոդվածների հատկանիշներով:

Ըստ իրավապահ մարմիններին մոտ աղբյուրի, յուրացումն այս գործում միջնորդական պարգևավճարն է, որը Հայրապետյանը ստացել է «ԱՖԿ Սիստեմա»-ին բաշկիրյան նավթային բաժնեմասերի վաճառքի գործարքից: Գումարը կարող է կազմել մոտ 50 մլն դոլար: Որպես հիմնական կասկածյալ անցնում է Բաշկիրիայի նախկին նախագահի որդին՝ Ուրալ Ռահիմովը: Հայրապետյանն այդ գործում համարվում է նրա գլխավոր հանցակիցը:

Հայրապետյանի միջնորդության մասին ցուցմունք է տվել ցմահ բանտարկության դատապարտված Բաշկիրիայից ընտրված նախկին սենատոր Իգոր Իզմեստևը, որը հայտարարել է, թե լսել է Ուրալ Ռահիմովից Բաշկիրիայի վառելիքաէներգետիկ համալիրի կառույցները «ԱՖԿ Սիստեմա»-ի սեփականատեր Վլադիմիր Եվտուշենկովին վաճառելու ցանկության մասին: Ըստ նրա, նաև քննարկվել է որպես միջնորդ պարոն Հայրապետյանին ներգրավելու հնարավորությունը: Այս հայտարարության հիման վրա էլ ձերբակալվել է Հայրապետյանը, առավել ևս, որ քննությանը հայտնի է դարձել 50 մլն դոլարի մասին, որն իբր Հայրապետյանը ստացել է որպես միջնորդ:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---