Հարավային Օսեթիան փակել է սահմանը Վրաստանի հետ. Ապակայունացման վտանգ կա

Հարավային Օսեթիան փակել է սահմանը Վրաստանի հետ. Ապակայունացման վտանգ կա

PanARMENIAN.Net - Հարավային Օսեթիայի Պետական անվտանգության կոմիտեն հայտնել է մայիսի 25-ից Վրաստանի հետ սահմանը փակելու մասին:

Մայիսի 25-ից մինչև «իրավիճակի կարգավորումը» նման միջոց կիրառելու որոշումը հանրապետության իշխանությունները կայացրել են սահմանամերձ գոտում իրավիճակն ապակայունացնելու նախապատրաստվող փորձերի մասին առկա տվյալների հիման վրա: Մայիսի 26-ին Հարավային Օսեթիան նշում է Անկախության օրը:

Հարավային Օսեթիայի Պետական անվտանգության կոմիտեում պարզաբանել են, որ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի կողմնակիցները մտադիր են զանգվածային անկարգություններ հրահրել երկրում: Կոմիտեում չեն բացառում, որ կարող են սադրանքներ լինել սահմանին և դրա հետ կապված Վրաստանի բնակիչների զանգվածային մուտք հարավօսական հանրապետության տարածք, հայտնում է «Պրավդա.ռու»-ն:

Հարավային Օսեթիայի բնակիչները կարող են հատել Վրաստանի հետ պետական սահմանը հատուկ անցակետերով հատուկ փաստաթղթի առկայության դեպքում:

Մինչդեռ ընթացիկ տարվա փետրվարին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Բրյուսելում ելույթ ունենալով լրագրողների առջև, անդրադարձել է ՌԴ կողմից Աբխազիայի և Հարավային Օսեթիայի ճանաչման թեմային` պահանջելով չեղյալ համարել նրանց անկախության ճանաչումն ու դուրս բերել զորքերը երկու հանրապետությունների տարածքից, քանի որ «դա Վրաստանի տարածնք է»: Ավելի վաղ ՌԴ կառավարության փոխնախագահ Ալեքսանդր Խլոպոնինը հայտարարեց, որ Ռուսաստանն ընկալում է Աբխազիան բացառապես որպես անկախ պետություն և հարևան և ոչ ոք մտադիր չէ դա վերանայել: Օգնություն ցուցաբերելով Աբխազիային` Մոսկվան որևէ քաղաքական շահ չի հետապնդում:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հյուսիսատլանտյան դաշինքը մոտակա ժամանակահատվածում ակտիվ խորհրդակցություններ է սկսելու Վրաստանում ուսումնական միավորված կենտրոն բացելու շուրջ։ Այս մասին Թբիլիսիում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն: «Առաջին հերթին, պետք է հստակեցվի ոչ միայն կենտրոնի տեղակայման վայրը, այլև դրա առաջադրանքները, առաքելությունն ու նպատակները` ինչպես այն դարձնել առավել արդյունավետ, քանի որ այնտեղ վերապատրաստվելու են ոչ միայն վրացի զինծառայողներ, այլև դաշինքին անդամ պետությունների զինված ուժերի ներկայացուցիչներ», - ասել է Վերշբոուն:

Մոսկվան հայտարարեց, որ ՆԱՏՕ-ի շահերից բխող ռազմական ենթակառուցվածքի տեղակայումը Վրաստանում սպառնալիք կստեղծի կայունությանն Անդրկովկասում: Ալասանիայի հայտարարության նախօրեին ՌԴ ԱԳՆ-ն հաղորդագրություն տարածեց Վրաստանի, Ռուաստանի, Աբխազիայի և Հարավային Օսեթիայի միջև ժնևյան բանակցությունների ընթացքի վերաբերյալ՝ մեկնաբանելով նաև ուսումնական կենտրոնի ստեղծման հնարավորությունը: ՆԱՏՕ-ի ուսումնական կենտրոնը կարող է բացվել Վազիանիում Վրաստանի ՊՆ բրիգադի տարածքում: Վրաստանում նաև գործում է ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանող լեռնային հրաձիգների ռազմակայանը Սաչխերեում: Վրաստանում ուսումնական կենտրոնի բացումը, որտեղ կնախապատրաստվեն դաշինքի զինծառայողները, նախատեսվում է ՆԱՏՕ-Վրաստան գործակցության փաթեթով, որն ընդունվել է 2014-ի սեպտեմբերին Ուելսում կայացած դաշինքի գագաթնաժողովում:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---