Մահափորձ Թուրքիայում պատգամավորության ընդդիմադիր թեկնածուի դեմ. Նա վիրավորվել է

Մահափորձ Թուրքիայում պատգամավորության ընդդիմադիր թեկնածուի դեմ. Նա վիրավորվել է

PanARMENIAN.Net - Անհայտ անձը կրակել է Թուրքիայում ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունից պատգամավորության թեկնածու Էլիֆ Դողան Թյուրքմենի ուղղությաբ: Նա վիրավորվել է: Դեպքը տեղի է ունեցել Ադանայում` կրակել են անցնող մեքենայից, հայտնել է NTV հեռուստաալիքը:

Խորհրդարանական ընտրությունները Թուրքիայում տեղի կունենան հունիսի 7-ին:

Թյուրքմենը վիրավորվել է ոտքից տեղի ռեստորանում, ուր ժամանել էր նախընտրական միջոցառմանը մասնակցելու նպատակով: Նրան հոսպիտալացրել են: Ոստիկանությունը սկսել է միջադեպի հետաքննությունը, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Մայիսի 26-ին հայտնի դարձավ նաև, որ վախճանվել է թուրքական Գյուրսու քաղաքի քաղաքապետը, որը ծանր վիրավորվել էր անցած շաբաթ, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը Hurriyet-ի վրա հղումով:Մայիսի 20-ին Թուրքիայի իշխող Արդարության և զարգացման կուսակցության անդամ Յիլդիզի աշխատեսնյակ էր ներխուժել թիկնազորի անդամ ներկայացած ոմն մեկը և կրակ էր բացել ատրճանակից քաղաքապետի և նրա թիկնապահի ուղղությամբ: Նրանք ծանր վիճակում տեղափոխվել էին հիվանդանոց: Ավելի ուշ հարձակվողը հանձնվել էր ոստիկանությանը:

Անցած շաբաթ երկու պայթյուն հնչեց քրդամետ Ժողովրդների դեմոկրատական կուսակցության գրասենյակներում, հարձակումներ եղան նաև իշխող ԱԶԿ-ի գրասենյակների վրա:

Մայիսի 25-ին անհայտ անձը կրակոց արձակեց ԱԶԿ քարոզչական ավտոբուսի ուղղությամբ Բատման քաղաքում:

Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին Թուրքիայում կմասնակցի 19 կուսակցություն: Նախկինում ընտրություններին մասնակցելու մտադրության մասին հայտարարած 31 կուսակցություններից 12-ը չեն ներկայացրել թեկնածուների ցուցակներն ու դուրս են մնացել պայքարից, հայտնել է Թուրքիայի Բարձրագույն ընտրական խորհուրդը:

10 տոկոսի շեմի հաղթահարման գլխավոր հավակնորդներն են իշխող ԱԶԿ-ն, ձախակենտրոն Ժողովրդահանրապետական կուսակցությունը, ազգայնական Ազգային գործողության կուսակցությունն ու քրդամետ Ժողովրդական դեմոկրատական կուսակցությունը:

Խորհրդարանական ընտրությունները Թուրքիայում անցնում են 4 տարին մեկ: Վերջին ընտրությունները եղել են 2011-ի հունիսի 12-ին: Այն ժամանակ հաղթեց ԱԶԿ-ն, որի առաջնորդն այժմ վարչապետ Ահմեդ Դավութօղլուն է:

Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնացում են նաև հայ թեկնածուներ` ինչպես ընդդիմադիր, այնպես էլ իշխանամետ կուսակցություններից: Ըստ փորձագետների, հայ թեկնածուներից ֆավորիտը «Յենի Շաֆաք» թերթից իշխանամետ հոդվածներով հայտնի Մարգար Եսայանն է, որը ոչ միայն հայտնի է լայն զանգվածներին, այլև ընդգծված իշխանամետ կեցվածք ունեցող գործիչներից է:

Այս ընտրություններում գլխավոր գերխնդիրը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանինն է. «նրա» կուսակցութունը՝ «Արդարություն և զարգացում»-ը ծրագրում է ստանալ ձայների մեծամասնությունը, հետևաբար նոր Սահմանադրություն մշակելու հնարավորություն: Նոր Սահմանադրությունը փոխելու է երկրի կառավարման համակարգը՝ ընդլայնելով նախագահի լիազորությունները:

Ընթերցեք ավելին. Թուրքիայի մեջլիսի ընտրությունները. 7 հավանական հայ թեկնածուն և հեռանկարը

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---