Հազարավոր անհայտ տեսակներ. Ստեղծվել է պլանկտոնի ամենածավալուն կատալոգը

Հազարավոր անհայտ տեսակներ. Ստեղծվել է պլանկտոնի ամենածավալուն կատալոգը

PanARMENIAN.Net - Միջազգային գիտահետազոտական «Տարա» նավի օվկիանոսագետները մոլորակի բոլոր օվկիանոսներով ավելի քան 3-ամյա ճամփորդությունից հետո ստեղծել են ծովային պլանկտոնի (ջրավազաններում ապրող մանր օրգանիզմների ամբողջության, որն ընդունակ չէ ակտիվ շարժման և տեղափոխվում է ալիքներով ու հոսանքներով) կատալոգ: Ընդհանուր առմամբ դա կազմում է 11,5 տերաբայտ տվյալ և մոտ 40 մլն մկիրոբային գեն: Դրանք պատկանում են 25 հազար տեսակի, որոնց մեծ մասն անհայտ էր գիտությանը:

«Տարայի» գիտնականներն աշխատել են ոչ միայն մանրէների, այլ միկրոօրգանիզմների ամբողջության հետ` վիրուսներից մինչև նրանց չափերը 100 հազար անգամ գերազանցող ձկան թրթուռները: Հատուկ ծրագրերը օգնեցրին ԴՆԹ սեկվենավորման գործում և թույլ տվեցին որոշել, որքան տարբեր էակներ կան ջրի յուրաքանչյուր նմուշում: Այդ մեթոդը թույլ է տալիս որոշել առանձին գեների ֆունկցիաները, նույնիսկ եթե դրանց կրողներին անհնար է բաժանել իրարից ու աճեցնել լաբորատոր պայմաններում:

Օվկիանոսի վերին շերտերում հայտնաբերվել է վիրուսների մոտ 5000 պոպուլյացիա, նրանցից ընդամենը 39 էր նման նախկինում հայտնի տեսակներին: Օվկիանոսագետները նաև հայտնաբերել են էուկարիոտների 150 հազար գենետիկ տիպեր:

Սակայն ուշադրության են արժանի ոչ միայն քանակային արդյունքները: Գիտնականներն օգտագործել են գենետիկ տվյալները հաշվարկելու համար տարբեր օրգանիզմների միջև փոխգործակցությունը և եկել են այն եզրակացության, որ մեծ մասը` 72 տոկոսը, սերտորեն շաղկապված է իրար մեջ և սիմբիոտիկ և մակաբույծ հարաբերություններ ունի: Այլ կերպ ասած, էկոհամակարգերը հիմնված են գործակցող, ոչ թե իրար հակազդող օրգանիզմների վրա:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---