Կոնվերս Բանկի Visa ISIC քարտ՝ «Էօռնեկյան» դպրոցի 27 շրջանավարտին

Կոնվերս Բանկի Visa ISIC քարտ՝ «Էօռնեկյան» դպրոցի 27 շրջանավարտին

PanARMENIAN.Net - Մայիսի 22-ին հանրապետության հազարավոր շրջանավարտների հետ միասին դպրոցին հրաժեշտ տվեցին նաև Էջմիածին քաղաքի «Էօռնեկյան» դպրոցի 27 աշակերտը:

«Էօռնեկյան» դպրոցը գործում է 2009 թվականից և կրում գործարար և բարերար, Հայաստանի ամենախոշոր ներդրողներից մեկի՝ արգենտինահայ Էդուարդո Էռնեկյանի անունը: Ամեն տարի յուրաքանչյուր աշակերտի հաշվին նրա կողմից փոխանցվում է որոշակի գումար, որը շրջանավարտը դպրոցն ավարտելուն պես կարող է տնօրինել իր հայեցողությամբ:

Գումարի տրամադրման նպատակը շրջանավարտներին ապագա ավելի լայն ուսման հնարավորություններով ապահովելն է: Այդ հանարավորություններն ավելի են ընդլայնվում Կոնվերս բանկի վճարային քարտերի շնորհիվ, որին հաշվեգրվում են գումարները: Այս տարի բանկի կողմից շրջանավարտներին գումարները հասանելի դարձան Բանկի կողմից տրամադրված Visa ISIC ուսանողական վճարային քարտերով:

«Յուրաքանչյուր մարդու համար Վերջին զանգի օրը կյանքի ամենահիշարժաններից մեկն է,- նշել է Կոնվերս Բանկի գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը, - այսօր շրջանավարտները հրաժեշտ են տալիս հարազատ դպրոցին և մտնում կյանքի չափազանց հետաքրքիր մի փուլ: Նոր ճանապարհ է բացվում շրջանավարտների համար՝ լի նպատակներով, ձեռքբերումներով և տպավորություններով: Բոլոր երիտասարդներին շնորհավորում եմ Կոնվերս Բանկի անունից»:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---