ԵՏՄ-ում կստեղծվի սպառողների իրավունքների պաշտպանության առանձին կոմիտե

ԵՏՄ-ում կստեղծվի սպառողների իրավունքների պաշտպանության առանձին կոմիտե

PanARMENIAN.Net - ԵՏՀ կոլեգիան հավանություն է տվել ԵՏՀ Խորհրդի «ԵՏՄ անդամ պետությունների համագործակցության զարգացման մասին շինանյութերի արտադրության ոլորտում, ներառյալ զեմենտն ու ապակին» հանձնարարականին: Փաստաթուղթը պատրաստվել է ԵՏՀ արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտի` Միության անդամ երկրներում ոլորտի վիճակի և զարգացումների վերաբերյալ անցկացրած վերլուծության հիման վրա:

Հանձնարարականը միտված է գործակցության և արդյունաբերական կոոպերացիայի ընդլայնմանը նշված ոլորտում, ինչպես նաև բնագավառում առկա խնդիրների լուծմանը, որոնք բնորոշ են ԵՏՄ անդամ բոլոր երկրներին: Նման խնդիրների թվին կարելի է դասել ցեմենտի արտադրության հզորությունների ավելացումը, ներմուծված անորակ ցեմենտի առկայությունը Միության շուկայում, ինչպես նաև շինանյութերի արատդրության բարձր էներգածախստարությունը և, համապատասխանաբար, արտադրանքի բարձր ինքնարժեքը:

Ենթադրվում է, որ հանձնարարականի իրականացման արդյունքում կապահովվի ձեռնարկությունների կայուն զարգացումը, ինչպես նաև կստեղծվի օպտիմալ տրանսպորտալոգիստիկ համակարգ շինանյութի իրացման համար, այդ թվում արտահանման: Հեռանկարում դա թույլ կտա զարգացնել ոլորտի արտադրական հզորությունները, բարձրացնել արտադրանքի մրցունակությունը, ավելացնել սպառման շուկաները, ներառելով երրորդ երկրների շուկաներ: Կոլեգիայի որոշմամբ կստեղծվի նաև ԵՏՄ անդամ երկրների սպառողների իրավունքների պաշտպանության կոմիտե:

Կոմիտեն խորհրդատվական մարմին կլինի սպառողների շահերի պաշտպանության գործում համաձայնեցված քաղաքականություն վարելու համար: Այն միտված է սպառողների պաշտպանվածության հավասար պայմանների ստեղծմանը ԵՏՄ անդամ երկրներում:

Կոմիտեի հիմնական խնդիրները կլինեն նաև.

Խորհրդակցությունները միասնական մոտեցումների մշակման նպատակով

Սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում լիազոր մարմինների փոխգործակցության դրույթների նախապատրաստումը

Անդամ պետությունների համար Հանձնաժողովի հանձնարարականների նախագծով առաջարկների նախապատրաստումը

Այլ հարցերի քննարկումը սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում խորհրդակցությունների շրջանակում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---