Աղբյուր․ Google Nexus-ն առաջին անգամ կթողարկվի երկու տարբեր արտադրողների կողմից

Աղբյուր․ Google Nexus-ն առաջին անգամ կթողարկվի երկու տարբեր արտադրողների կողմից

PanARMENIAN.Net - Google ընկերությունը սկսել է Android օպերացիոն համակարգի բազայի վրա Nexus շարքի բջջային հեռախոսներ թողարկել 2010-ին` արտադրությունը վստահելով HTC, Samsung, LG և Motorola ընկերություններին: Սակայն, ինչպես տեղեկացնում են ինսայդերները, ընկերության ղեկավարությունը որոշել է արտադրական գործընթացում ևս մեկ ընկերություն ընդգրկել` այսուհետ սմարթֆոններ կարտադրեն Huawei и LG-ն, իսկ դրանց վաճառքը կսկսվի ընթացիկ տարվա հոկտեմբերին:

Տարբերակը, որով LG-ն է զբաղվում, ունի LG Angler ծածկագիրը: Սարքը կունենա 5,2-դյույմանոց էկրան և 2700 մԱժ ծավալով մարտկոց: Պրոցեսորի և ARM-չիպի հաշվարկային հզորությունը դեռ քննարկման փուլում է: Nexus-ի այս տարբերակը կունենա Snapdragon 808 չիպ` 6-միջուկային պրոցեսոր, որն օգտագործվում է նորագույն LG G4 սմարթֆոնում:

Nexus-ի երկրորդ տարբերակը, որի վրա աշխատում է Huawei-ը, հայտնի է Bullhead ծածկագրով: Սա այս ընկերության առաջին Nexus-սարքն է: Սարքը կթողարկվի 5,7-դյույմանոց էկրանով, Snapdragon 810 պրոցեսորով և 2700 մԱժ ծավալի մարտկոցով: Հաղորդվել է նաև, որ Google-ը կթարմացնի Nexus շարքը նոր պլանշետով:

Google Nexus-ը Android օպերացիոն համակարգով աշխատող բջջային սմարթֆոնների և պլանշետների շարք է, որը Google-ը թողարկում է մի քանի արտադրողների հետ: Nexus շարքի սարքերը բջջային կապի մոդիֆիկացիաներ չեն պարունակում և օգտագործում են Android-ի չփոփոխված հավելումները: Galaxy Nexusսմարթֆոնն այն քչերից մեկն է, որոնք խորհուրդ են տրվում սմարթֆոնների AOSP մշակումների համար:

Google Inc-ը ամերիկյան անդրազգային հանրային կորպորացիա է, որ ներդրումներ է կատարում որոնողական համակարգերի, ամպային հաշվարկների ու գովազդային տեխնոլոգիաների ոլորտում: Բացի որոնողական համակարգից, Google-ը տրամադրում է լայն տարածում ունեցող մի շարք այլ ծառայություններ և գործիքներ։ Դրանց մեծ մասը վեբ-հավելումներ են, որոնք օգտագործելու համար անհրաժեշտ է ունենալ միայն բրաուզեր և ինտերնետ մուտքի հնարավորություն։ Սա հնարավորություն է տալիս տվյալներ փոխանակել աշխարհի ցանկացած կետից՝ անկախ համակարգչի առկայությունից։2014-ին ընկերության սեփական կապիտալը կազմեց մոտ 80 մլրդ դոլար, իսկ զուտ շահույթը գերազանցեց 14 մլրդ դոլարը:

Ընթերցեք նաև. Վաճառված հեռախոսը որոշակի տեղեկատվություն է պահպանում նախկին տիրոջ մասին

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---