Որքան գումար է ՀԷՑ-ը ծախսելու ավտոպարկի բենզինի, գազի ու պահեստամասերի վրա

Որքան գումար է ՀԷՑ-ը ծախսելու ավտոպարկի բենզինի, գազի ու պահեստամասերի վրա

PanARMENIAN.Net - Էլէներգիայի սակագնի բարձրացման հայտ ենրկայացրած Հայաստանի էլեկտրական ցանցերի ծախսերի նկարագրությունում հասարակության ուշադրությանն արժանացավ նախորդ տարիներին թանկարժեք մեքենաներ վարձակալելու փաստը: 2015-2016 թթ. ընթացքում, համաձայն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացրած հայտի, ընկերությունը պատրաստվում է շարունակել մեքենաների վարձակալության ավանդույթը՝ այդ նպատակով ավելի քան 103 մլն դրամ ծախսելով: Բացի այդ գումարից, Էլցանցերը զգալի ծախսեր են անում ծառայողական բեռնատար և մարդատար մեքենաների ավտոպարկի պահպանման համար: Եվ այսպիսով, ՀԷՑ տիրապետության տակ է.

45 բենզինով շահագործվող մարդատար ավտոմեքենա, սպառվող վառելիքը՝ մոտ 196.000 լիտր, արժեքը՝ մոտ 71.56 մլն դրամ:

119 բենզինով շահագործվող բեռնատար, սպառվող վառելիքը՝ 811.000 լիտր բենզին, արժեքը՝ մոտ 296 մլն դրամ:

199 գազով շահագործվող մարդատար մեքենա, որոնց վառելիքի վրա համար ծախսվելու է 144.51 մլն դրամ:

158 գազով շահագործվող բեռնատար, որոնց վառելիքի վրա կծախսվի 177.4 մլն դրամ:

3 դիզելով շահագործվող մարդատար մեքենա, որոնց վառելիքի ծախսը կկազմի 4.07 մլն դրամ:

50 դիզելով շահագործվող բեռնատար, սպառվող վառելիքը՝ մոտ 309.000 լիտր, արժեքը՝ մոտ 110.5 մլն դրամ

«Մեխանիզմներ» անվանակարգի տակ գրանցված բենզինով աշխատող 4 և դիզելով՝ 29 միավոր տեխնիկայի վրա կծախսվի 31.5 մլն դրամի վառելիք:

Ընդհանուր առմամբ, ՀԵՑ-ը պլանավորում է ծախսել 372.5 մլն դրամ բենզինի, մոտ 372 մլն դրամ գազի և 141 մլն դրամ՝ դիզվառելիքի վրա: Ընդ որում, 1 լիտր բենզինը պլանավորում են ձեռք բերել 365 դրամով, 1 խմ սեղմված գազը՝ 167 դրամով: Եվս 341 մլն դրամ կծախսվի մեքենաների ընթացիկ սպասարկման, անվադողերի, մարտկոցների և այլ պահեստամասերի վրա: 247 մարդատար մեքենաների համար կատարվելիք վառելիքի և սպասարկման ծախսը, այսպիսով, կկազմի մոտ 360 մլն դրամ: ՀԷՑ ամբողջ ավտոպարկի պահպանման ծախսը կկազմի մոտ 1.177 մլրդ դրամ: Թե որքանով է տրամաբանված ավտոպարկի զգալի մասը շահագործել բենզինով, ոչ թե շատ ավելի մատչելի սեղմված գազով, հայտում չի բացատրվում: Գումարելով այդ ծախսերին վերոնշյալ մեքենաների վարձակալության համար նախատեսված 103 մլն դրամը, կստանանք ընկերության ծառայողական ավտոպարկի վրա ծախսվելիք 1.280 մլրդ դրամ գումարը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---