Որքան գումար է ՀԷՑ-ը ծախսելու ավտոպարկի բենզինի, գազի ու պահեստամասերի վրա27 մայիսի 2015 - 10:51 AMT PanARMENIAN.Net - Էլէներգիայի սակագնի բարձրացման հայտ ենրկայացրած Հայաստանի էլեկտրական ցանցերի ծախսերի նկարագրությունում հասարակության ուշադրությանն արժանացավ նախորդ տարիներին թանկարժեք մեքենաներ վարձակալելու փաստը: 2015-2016 թթ. ընթացքում, համաձայն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացրած հայտի, ընկերությունը պատրաստվում է շարունակել մեքենաների վարձակալության ավանդույթը՝ այդ նպատակով ավելի քան 103 մլն դրամ ծախսելով: Բացի այդ գումարից, Էլցանցերը զգալի ծախսեր են անում ծառայողական բեռնատար և մարդատար մեքենաների ավտոպարկի պահպանման համար: Եվ այսպիսով, ՀԷՑ տիրապետության տակ է. 45 բենզինով շահագործվող մարդատար ավտոմեքենա, սպառվող վառելիքը՝ մոտ 196.000 լիտր, արժեքը՝ մոտ 71.56 մլն դրամ: 119 բենզինով շահագործվող բեռնատար, սպառվող վառելիքը՝ 811.000 լիտր բենզին, արժեքը՝ մոտ 296 մլն դրամ: 199 գազով շահագործվող մարդատար մեքենա, որոնց վառելիքի վրա համար ծախսվելու է 144.51 մլն դրամ: 158 գազով շահագործվող բեռնատար, որոնց վառելիքի վրա կծախսվի 177.4 մլն դրամ: 3 դիզելով շահագործվող մարդատար մեքենա, որոնց վառելիքի ծախսը կկազմի 4.07 մլն դրամ: 50 դիզելով շահագործվող բեռնատար, սպառվող վառելիքը՝ մոտ 309.000 լիտր, արժեքը՝ մոտ 110.5 մլն դրամ «Մեխանիզմներ» անվանակարգի տակ գրանցված բենզինով աշխատող 4 և դիզելով՝ 29 միավոր տեխնիկայի վրա կծախսվի 31.5 մլն դրամի վառելիք: Ընդհանուր առմամբ, ՀԵՑ-ը պլանավորում է ծախսել 372.5 մլն դրամ բենզինի, մոտ 372 մլն դրամ գազի և 141 մլն դրամ՝ դիզվառելիքի վրա: Ընդ որում, 1 լիտր բենզինը պլանավորում են ձեռք բերել 365 դրամով, 1 խմ սեղմված գազը՝ 167 դրամով: Եվս 341 մլն դրամ կծախսվի մեքենաների ընթացիկ սպասարկման, անվադողերի, մարտկոցների և այլ պահեստամասերի վրա: 247 մարդատար մեքենաների համար կատարվելիք վառելիքի և սպասարկման ծախսը, այսպիսով, կկազմի մոտ 360 մլն դրամ: ՀԷՑ ամբողջ ավտոպարկի պահպանման ծախսը կկազմի մոտ 1.177 մլրդ դրամ: Թե որքանով է տրամաբանված ավտոպարկի զգալի մասը շահագործել բենզինով, ոչ թե շատ ավելի մատչելի սեղմված գազով, հայտում չի բացատրվում: Գումարելով այդ ծախսերին վերոնշյալ մեքենաների վարձակալության համար նախատեսված 103 մլն դրամը, կստանանք ընկերության ծառայողական ավտոպարկի վրա ծախսվելիք 1.280 մլրդ դրամ գումարը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |