Քերի. Վաշինգտոնը կշարունակի ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման ուղիներ փնտրել

Քերի. Վաշինգտոնը կշարունակի ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման ուղիներ փնտրել

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին մայիսի 26-ին հայտարարել է, որ Վաշինգտոնը կշարունակի ուղիներ փնտրել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար։ Այս մասին ասվում է Հանրապետության օրվա առթիվ Ադրբեջանի ժողովրդին ուղղված Քերիի շնորհավորական ուղերձում: Ուղերձում ասվում է, որ ԱՄՆ-ն սատարում է Ադրբեջանին դեպի Եվրոպա էներգակիրների առաքման գործում գազի Հարավային միջանցքի օգնությամբ դիվերսիֆիկացիային նպաստելու հարցում:

Անդրադառնալով Վաշինգտոնի և Բաքվի համագործակցությանն ահաբեկչության դեմ պայքարում` Քերին ընդգծել է երկու երկրների գործակցությունն Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելության շրջանակում և տարածաշրջանային և միջազգային անվտանգության ապահովման հարցում», հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

ԱՄՆ պետքարտուղարը նաև շեշտել է, որ «ԱՄՆ-ն հավատարիմ է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղիների որոնմանը, հակազդեցությանը անդրազգային սպառնալիքներին ու օրենքի գերակայության հաստատմանը»:

Մայիսի 25-ին Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց. «ՌԴ-ն նախկինի պես որպես իր արտաքին քաղաքականության առաջնայնություններից է համարում աջակցությունը ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև պայմանավորվածության ձեռք բերմանը: Ակտիվորեն շարունակելու ենք նպաստել փոխընդունելի պայմանավորվածությունների որոնմանը»:

Սերգեյ Լավրովը կարծում է, որ հարկավոր է ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ ըմբռնումը տեղափոխել ձևակերպումների հարթակ:

«Այն, որ հակամարտությունը չափից շատ ձգձգվեց, ոչ ոք չի ժխտում: Կա պայմանավորվածությունների համար իրական բազա: Այս հարցում էլ բոլորը համաձայն են: Այժմ հարկավոր է, որպեսզի այդ ընկալումն արտահայտվի կոնկրետ ձևակերպումների լեզվով»:

ՌԴ ԱԳ նախարարը հավելել է, որ սովորաբար «դա ամենահեշտ գործը չէ», սակայն հավաստիացրել է, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցել կողմերին կարգավորման որոնման գործում: «Երեկ մենք մի քանի ժամ շարունակ քննարկել ենք մոտեցումները ղարաբաղյան հակամարտությանը, հաշվի առնելով այն աշխատանքը, որ կատարվել է վերջին տարիներին, առաջին հերթին ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների` ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի կողմից»,-ասել է նախարարը: Ըստ ՌԴ ԱԳՆ ղեկավարի, նա «զգուշավոր, սակայն ամրապնդվող լավատեսությամբ է ընկալում իրավիճակը»:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---