Ցյուրիխում ձերբակալվել են FIFA բարձրաստիճան պաշտոնյաներ

Ցյուրիխում ձերբակալվել են FIFA բարձրաստիճան պաշտոնյաներ

PanARMENIAN.Net - Մայիսի 27-ի առավոտյան Ցյուրիխում ձերբակալվել են Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (FIFA) մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ: Մասնավորապես, Baur Au Lac հյուրանոցում ձերբակալվել են FIFA գործադիր կոմիտեի երկու փոխնախագահներ Ջեֆրի Ուեբն ու Էուխենիո Ֆիգերեդոն, ինչպես նաև այդ կոմիտեի անդամ Ջեկ Ուորները, որոնք մասնակցում էին FIFA ամենամյա ժողովին:

Ինչպես հայտնել է New York Times-ը, նման որոշում է կայացվել 10 պաշտոնյաների դեպքում, սակայն ոչ բոլորն են մասնկցում Շվեյցարիայում ընթացող ժողովին: Բոլոր ձերբակալվածներին կասկածում են կոռուպցիայի մեջ, նրանք կարտահանձնվեն ԱՄՆ հետաքննության համար:

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) 3 տարի շարունակ զբաղվել է այս գործով, հայտնում է CNN-ը: Ենթադրվում է, որ քննությունը կքննի 2018 թ. Ռուսաստանում և 2022 թ. Քաթարում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությունների անցկացման վայրի ընտրության հետ կապված կոռուպցիոն փաստերը:

Մայիսի 29-ին նախատեսված են FIFA նախագահի ընտրությունները: Հինգերորդ անգամ այդ պաշտոնի համար առաջադրվել է կազմակերպության գործող ղեկավար Յոզեֆ Բլատերը: Նրա անունը ՀԴԲ ցուցակում չկա:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---