15 տարում ինտերնետի օգտատերերի քանակն աճել է 8 անգամ

15 տարում ինտերնետի օգտատերերի քանակն աճել է 8 անգամ

PanARMENIAN.Net - ՄԱԿ Էլեկտրակապի միջազգային միությունը զեկույց է հրապարակել ամբողջ աշխարհում ինտերնետից օգտվողների քանակի մասին: 2015-ի ավարտին այդ թիվը կհասնի 3,2 մլրդ մարդու, այն դեպքում, երբ 2000-ին ինտերնետից օգտվում էր ընդամենը 400 մլն մարդ: Այն ժամանակ այդ թիվը կազմում էր մոլորակի բնակչության 6 տոկոսը, իսկ 2015-ի ավարտին 3,2 մլրդ կկազմի բնակչության 43 տոկոսը:

Այժմ ինտերնետից նախկինի պես չի օգտվում մոտ 4 մլրդ մարդ զարգացող երկրներում և 851 մլն` ամենաքիչ զարգացած երկրներում, որտեղ բնակչության ընդհանուր թիվը հասնում է 1 մլրդ: Ինտերնետի հասանելիությամբ կացարանների տոկոսը կհասնի 46-ի: Համեմատության համար` 2005-ին այդ ցուցանիշը կազմում էր ընդհանուր թվի 18 տոկոսը:

Զեկույցում նշված է նաև բջջային կապի բուռն զարգացումը` աշխարհում ընդհանուր առմամբ 7 մլրդ բաժանորդ կա: 2000-ին այդ ցուցանիշը 738 մլն էր: 3G ցանցի ծածկույթն աշխարհում 2007-ից ի վեր աճել է 12 անգամ: Այժմ 3G և մյուս արագընթաց ցանցերը հասանելի են բնակչության 47 տոկոսին: Տարեվերջին այդ ցուցանիշն աշխարհում կհասնի 69 տոկոսի, գյուղական վայրերում` 29 տոկոսի, քաղաքներում` 89 տոկոսի:

Ֆիքսված լայնաշերտ կապը վերջին 3 տարում աճում է միայն զարգացող երկրներում: Զարգացած երկրներում ֆիքսված կապի աճը 3 տարի շարունակ 7 տոկոս է եղել:

Ըստ տարբեր տվյալների, Հայաստանում ինտերնետից օգտվողների քանակը 2014-ին եղել է բնակչության ընդհանուր թվի 45,35 - 50,03 տոկոսի սահմանում:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---