ՀՀ-ում ռուսական ռազմակայանը համալրվել է «Ինֆաունա» նորագույն համակարգերով

ՀՀ-ում ռուսական ռազմակայանը համալրվել է «Ինֆաունա» նորագույն համակարգերով

PanARMENIAN.Net - Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանը համալրվել է «Ինֆաունա» հետախուզական և ռադիոէլեկտրոնային ճնշման համակարգերի առաջին խմբաքանակով: «Ինֆաունա» համակարգը մշակվել է ԲՏՌ-80 զրահամեքենայի բազայի վրա: Այդ մասին հայտնել է Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը։ «Նորագույն բազմաֆունկցիոնալ հետախուզական և ռադիոէլեկտրոնային ճնշման համակարգն առաջին անգամ կիրառվելու է ուսումնական ամառային շրջանում` գումարտակային և հիմնական մարտավարական զորավարժությունների ժամանակ»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Ռադիոէլեկտրոնային պայքարի նորագույն համակարգերի հերթական խմբաքանակը Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանը կստանա մինչև տարեվերջ։

«Ինֆաունա» հետախուզական և ռադիոէլեկտրոնային ճնշման համակարգը նախատեսված է ռադիոկառավարվող ականային պայթուցիկ սարքերից տեխնիկայի (ավտոմեքենաների և զրահապատ տեխնիկայի) և անձնակազմի պաշտպանության համար, ինչպես նաև պաշտպանական միջոց է օպտիկական և ռադիոկապի միջոցներից:

Աէրոզոլային խափանումների (պատնեշի) ստեղծման հնարավորությունը թույլ է տալիս ենթադրել, որ դրանք կարող են օգտագործվել նաև լազերային և տեսահամակարգերով կառավարվող բարձր ճշգրտության զենքից պաշտպանվելու համար: Նշված խնդիրների լուծման համար համակարգը նախատեսվում է օգտագործել ռադիոէլեկտրոնային պաշտպանության և արագ արձագանքման ուժերի ստորաբաժանումներում, ինչպես նաև այլ ուժային կառույցներում:

«Ինֆաունա» հետախուզական և ռադիոէլեկտրոնային ճնշման համակարգերի բազմաֆունկցիոնալությունն ապահովում են ինչպես ավանդական միջոցները, այնպես էլ ռադիոէլեկտրոնային ճնշման կապի ու կառավարման ամենաարդիական միջոցները:

Դա մեծապես ընդլայնում է համակարգի ֆունկցիաներն ու թեթևացնում է կապի միջոցների և ռադիոկառավարվող ականային պայթուցիկ սարքերի ընդունիչների ռադիոէլեկտրոնային ճնշման հնարավորությունները, ինչպես նաև անձնակազմի պաշտպանությունը աէերոզոլային պատնեշի միջոցով:

Համակարգի առանձնահատկությունը լայն դիապազոնի, բարձր արագության ռադիոհետախուզման նորագույն լուծումների և ռադիոկառավարվող ականային պայթուցիկ սարքերից պաշտպանության հավելյալ շառավիղ ապահովող միջոցների կիրառումն է:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---