ՀՀ-ում ռուսական ռազմակայանը համալրվել է «Ինֆաունա» նորագույն համակարգերով27 մայիսի 2015 - 14:35 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանը համալրվել է «Ինֆաունա» հետախուզական և ռադիոէլեկտրոնային ճնշման համակարգերի առաջին խմբաքանակով: «Ինֆաունա» համակարգը մշակվել է ԲՏՌ-80 զրահամեքենայի բազայի վրա: Այդ մասին հայտնել է Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը։ «Նորագույն բազմաֆունկցիոնալ հետախուզական և ռադիոէլեկտրոնային ճնշման համակարգն առաջին անգամ կիրառվելու է ուսումնական ամառային շրջանում` գումարտակային և հիմնական մարտավարական զորավարժությունների ժամանակ»,-ասվում է հաղորդագրության մեջ: Ռադիոէլեկտրոնային պայքարի նորագույն համակարգերի հերթական խմբաքանակը Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանը կստանա մինչև տարեվերջ։ «Ինֆաունա» հետախուզական և ռադիոէլեկտրոնային ճնշման համակարգը նախատեսված է ռադիոկառավարվող ականային պայթուցիկ սարքերից տեխնիկայի (ավտոմեքենաների և զրահապատ տեխնիկայի) և անձնակազմի պաշտպանության համար, ինչպես նաև պաշտպանական միջոց է օպտիկական և ռադիոկապի միջոցներից: Աէրոզոլային խափանումների (պատնեշի) ստեղծման հնարավորությունը թույլ է տալիս ենթադրել, որ դրանք կարող են օգտագործվել նաև լազերային և տեսահամակարգերով կառավարվող բարձր ճշգրտության զենքից պաշտպանվելու համար: Նշված խնդիրների լուծման համար համակարգը նախատեսվում է օգտագործել ռադիոէլեկտրոնային պաշտպանության և արագ արձագանքման ուժերի ստորաբաժանումներում, ինչպես նաև այլ ուժային կառույցներում: «Ինֆաունա» հետախուզական և ռադիոէլեկտրոնային ճնշման համակարգերի բազմաֆունկցիոնալությունն ապահովում են ինչպես ավանդական միջոցները, այնպես էլ ռադիոէլեկտրոնային ճնշման կապի ու կառավարման ամենաարդիական միջոցները: Դա մեծապես ընդլայնում է համակարգի ֆունկցիաներն ու թեթևացնում է կապի միջոցների և ռադիոկառավարվող ականային պայթուցիկ սարքերի ընդունիչների ռադիոէլեկտրոնային ճնշման հնարավորությունները, ինչպես նաև անձնակազմի պաշտպանությունը աէերոզոլային պատնեշի միջոցով: Համակարգի առանձնահատկությունը լայն դիապազոնի, բարձր արագության ռադիոհետախուզման նորագույն լուծումների և ռադիոկառավարվող ականային պայթուցիկ սարքերից պաշտպանության հավելյալ շառավիղ ապահովող միջոցների կիրառումն է: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |