Երուսաղեմում մոտ 2000 տարվա վաղեմության ջրատար են պեղել27 մայիսի 2015 - 16:42 AMT PanARMENIAN.Net - Երուսաղեմում շինարարական աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է ավելի քան 2000 տարի առաջ կառուցված ջրատարի հատված, որը նախատեսված է եղել քաղաքը ջրով ապահովելու համար: Այսպես կոչված Ներքին ջրանցույցը հայտնաբերվել է Արևելյան Երուսաղեմի արաբական Ումմ Տուբա թաղամասում պեղումների ժամանակ: Նրա շինարարությունը սկսվել է դեռ Հասմոնյանների արքայատոհմի ժամանակ, որոնք թագավորել են Հրեաստանում մ.թ.ա 152-37 թթ.: Ջրանցույցի (ակվեդուկ) երկարությունը մոտ 21 կմ է: Ջուրը ստացվել է Էն Էյթամ աղբյուրից, որը գտնվում էր որպես Սողոմոնի ավազաններ հայտնի ջրի ռեզերվուարի մոտ: Սկզբում ջուրը հոսել է բաց ջրատարով: Ավելի ուշ, երբ Երուսաղեմը Օսմանյան կայսրության տիրապետության տակ էր, խողովակն արդեն փակվեց: Ջրանցույցից դադարել են օգտվել մոտ 100 տարի առաջ` մինչ այդ այն 2000 տարի շարունակ եղել է Երուսաղեմի ջրի գլխավոր շտեմարանը: XX դարի սկզբում այն փոխարինվեց նոր ջրմուղ համակարգով: Ջրանցույցը (ակվեդուկ լատ.՝ Aquae ductus), կամուրջ-ջրատար է կամ հեղհեղատի, ձորի, գետի, ճանապարհի վրայով ջրատար անցկացնելու համար կամրջի կամ ուղանցի տեսքով կառույց։ Ջրանցույցները կառուցում են բետոնից, երկաթբետոնից, փայտից, քարից և մետաղից։Ջրանցույցներ կառուցվել են դեռևս մ. թ. ա. 2-րդ հազարամյակում՝ Հին Արևելքի երկրներում, ինչպես նաև մ. թ. ա. 7-րդ դարում Հին Հունաստանում: Հիմնականում լավ պահպանվել են և գործում են առ այսօր Հին Հռոմի և հռոմեական շրջանների ջրանցույցները։Միջնադարյկան Հայաստանի կամուրջներից ջրանցույցի դեր է կատարել Ջրափի գյուղի կամուրջը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանի հետ պետսահմանի մոտ 10-12 կմ–ն արդեն կարելի է սահմանազատված համարել Նա նաև խոսել է հայկական կողմի հետ կանոնավոր շփումների մասին Պատել․ ԱՄՆ–ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը «Դա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղություն հաստատելու ճանապարհին»,–ասել է նա Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս |