22  26.05.15 - Ռուդոլֆ Խառատյան. «Զույգ արեգակներ» բալետային ներկայացման գլխավոր փորձը

«Զույգ արեգակներ». Ռուդոլֆ Խառատյանի բալետային ներկայացումը՝ նվիրված Ցեղասպանության 100-րդ տարելիցին

«Զույգ արեգակներ». Ռուդոլֆ Խառատյանի բալետային ներկայացումը՝ նվիրված Ցեղասպանության 100-րդ տարելիցին

PanARMENIAN.Net - Մայիսի 27-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա «Զույգ արեգակներ» 2 գործողությամբ նոր բալետային ներկայացման համաշխարհային պրեմիերան: Այն բեմադրվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում, սցենարի հեղինակն էլ ՀՀ Ժողովրդական արտիստ Ռուդոլֆ Խառատյանն է: Բալետային ներկայացումն ամփոփելու է 4-21-րդ դարերի հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները:

Թատրոնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ՝ «Զույգ արեգակներ»-ի նպատակն է մեկ ամբողջության մեջ մատուցել այն համամարդկային արժեքները, որոնցով հայերը մասնակցել են համաշխարհային արվեստի հարստացման գործին: Հայ կատարողներից բացի նախագծին աջակցող «Բալետ - 2021» զարգացման հիմնադրամը 8-ամսյա ժամկետով արտիստների է հրավիրել, որոնցից 2-ը Ճապոնիայից են, 3-ը՝ Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, 1-ական ՝Հունաստանից, Իսրայելից և Գերմանիայից: «Զույգ Արեգակներ»-ի առաջին չորս ներկայացման գլխավոր դերերում հանդես կգան Վաշինգտոնի և Շտուտգարդի բալետային թատրոնների առաջատար մենապարողները:

Ռուդոլֆ Խառատյանի խոսքով՝ երաժշտություն է ընտրել՝ Մաշտոցի շարականներ, Խաչատրյան, Բաբաջանյան, Ալան Հովհաննես, Աշոտ Արիյան, Տերտերյան, Նարեկացու տաղեր, որ ընկալելի է ցանկացած ազգի ներկայացուցչի համար, վերցրել է «Մատյան ողբերգության» տարբեր հատվածներ:

«Նարեկացին իր այս ստեղծագործությամբ կարողացել է դուրս գալ ազգայինից, ներկայացնել համամարդկային արժեքներ, գաղափարներ, մտքեր: Ներկայացրել եմ նաև Թորոս Ռոսլինին, Արշիլ Գորկուն: Ձևավորումն իրենից ներկայացնելու է տիեզերական միջավայր, որտեղ ներկայացված է խորան: Դա Հայաստանն է, որում հայտնվում է Նարեկացին Քրիստոսին, զարթոնք և արև խորհրդանշող իր աքլորով: Կլինեն նաև այլ խորհրդանշաններ՝ վերցված Աղթամարի եկեղեցու զարդաքանդակներից: Բալետը, որպես ձև, ֆորմա, ամենակարճ ճանապարհն է դեպի բացահայտումը: Եթե խոսքը պետք է թարգմանվի, բալետը ոգու շարժում է»,- ասել է Խառատյանը, գրում է Panorama.am-ը:

«Զույգ Արեգակներ»-ի առաջին չորս ներկայացումը տեղի կունենան մայիսի 27-ին, 31-ին, հունիսի 9-ին և 10-ին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---