Հայաստանում Microsoft-ի «ամպային» և բջջային լուծումների տարածաշրջանային կենտրոն կբացվի

Հայաստանում Microsoft-ի «ամպային» և բջջային լուծումների տարածաշրջանային կենտրոն կբացվի

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունն ուMicrosoft ընկերությունը Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացման, մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության, տվյալների անվտանգության, կրթության և նորարարության ոլորտներում երկարաժամկետ գործակցության համաձայնագրեր են ստորագրել, որոնցով նախատեսվում է նաև Microsoft նորարարական կենտրոնի հենքով Հայաստանում «ամպային» և բջջային լուծումների տարածաշրջանային կենտրոնի հիմնում: Այն հնարավորություն կընձեռնի տեխնոլոգիական ոլորտի հայ մասնագետներին մշակել ծրագրային լուծումներ` օգտագործելով ընկերության նորագույն տեխնոլոգիաներն ու փորձը և բարձրացնել Հայաստանի մրցունակությունը ոլորտում:

«ՏՏ ոլորտը Հայաստանում ամենաարագ զարգացող ճյուղերից է, և հատկանշական է, որ այն ՀՀ կառավարության ծրագրի առանցքային ուղղություններից մեկն է: Այս համատեքստում ընդունվել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցությանն ուղղված օրենսդրական փաթեթը, որի շրջանակում 2015 թվականից ՏՏ ոլորտի հավաստագրված սկսնակ տնտեսվարող սուբյեկտներին տրամադրվում են հարկային արտոնություններ»,- ելույթում նշել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։

Նրա խոսքով՝ գործադիրը մեծապես խրախուսում է պետական և մասնավոր հատվածների սերտ համագործակցության սկզբունքով տեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ուղղված հեռանկարային ծրագրերի իրականացումը։ Դա էապես նպաստում է օտարերկրյա ներդրումների ներգրավմանը, նոր ընկերությունների և աշխատատեղերի ստեղծմանը, որակյալ կադրերի պատրաստմանը և կարողությունների հզորացմանը:

Microsoft ընկերության աջակցությամբ Հայաստանում հիմնված Microsoft ինովացիոն կենտրոնը, որը 2012 թվականին ճանաչվեց աշխարհի 4 լավագույն ինովացիոն կենտրոնից մեկը, ապահովում է գիտելիքների սահուն փոխանցում՝ ուսումնական դասընթացների, գործնական սեմինարների իրականացման, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի փոքր և միջին ձեռնարկություններին նյութատեխնիկական աջակցության տրամադրման միջոցով:

Microsoft-ի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի նախագահ Դոն Գրանթամը նշել է, որ հպարտանում է ՀՀ-ի և ընկերության բազմաթիվ համատեղ ձեռքբերումներով, որոնք նպաստել են Հայաստանում տնտեսական ակտիվության և աշխատատեղերի ստեղծման նոր ցուցանիշների արձանագրմանը։

«Վստահ եմ, որ Հայաստանը խոստումնալից ապագա ունի տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում: Այս ներդրումների արդյունքում խոստումնալից գործընկերության ենք հասել ՀՀ կառավարության հետ ի շահ Հայաստանի ժողովրդի, քանզի միջազգային խոշոր ընկերություններից առաջիններից ենք, որ հավատալով օժանդակել է Հայաստանի տեխնոլոգիական ոլորտին և ներուժի իրացմանը, ինչը տաղանդավոր ճարտարագետներին և ձեռներեցներին ավելիին հասնելու հնարավորություններ է ընձեռում»,- ասել է Գրանթամը։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---